Ներկայացնում եմ Թեւանյան Անդոյի Սորոսից ստացած գրանտը. Նարեկ Մալյան Հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը Չկա՛ վճռականություն, չկա՛ իշխանափոխություն. Նարեկ Մալյան Ովքեր են մասնակցելու Փարաքարի համայնքապետի ՔՊ «քաստինգին» Քարն ընկավ գլխիս. հույս ունենք՝ վերջին Նոր տարին ենք վթարային շենքում նշում. Վարդաշենի բնակիչներ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Ամանորի առթիվ շնորհավորական խոսք չի հղել Մանր մարդիկ իշխեցին մեզ եւ կանգնեցինք պետության կործանման փաստի առաջ. Հայկ Ղազարյան Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը անդրադարձել է Ալիևի հասցեին հնչած արտահայտություններին Հայաստանում իրադրությանը համահունչ գործող իշխանություն չկա. Տիգրան Աբրահամյան Ինչպես 8 տարի առաջ Միհրան Հարությունյանին դիմավորեցին հրապարակում

Գործ ունենք թուրքական ռազմական ներկայության հետ` Երեւանից ոչ շատ հեռու. Ռուբեն Մելքոնյան (Տեսանյութ)

Արխիվ 16-20

Արդեն երրորդ օրն է, ինչ ընթանում է թուրք-ադրբեջանական խոշոր զորավարժությունները Նախիջեւանում, որը շարունակվելու է մինչեւ օգոստոսի 10-ը: Զորավարժությունները, ըստ պաշտոնական հայտարարության, պլանային է, այն ներառելու է թե՛ ցամաքային, թե՛ ռազմաօդային ուժերի համապատասխան ստորաբաժանումները: Այս զորավարժությունները հատկապես ուշագրավ է տավուշյան սահմանային զարգացումների եւ ռուս-թուրքական որոշակի լարվածության ֆոնին, ինչի մասին էլ ծավալվեց «Իրավունք TV»-ի զրույցը ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:

«ԵԹԵ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԸ ՀԵՏ ՉԳՆԱ, ԿՍՏԱՑՎԻ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՕԿՈՒՊԱՑՐԵԼ Է ՆԱԽԻՋԵՎԱՆԸ»

Պարոն Մելքոնյան, գուցե նախկինում էլ է եղել թուրք-ադրբեջանական նման զորավարժություններ Նախիջեւանում, սակայն այսքան երբեւէ չէր ֆետիշացվել թուրքական զորքի մուտքը Նախիջեւան: Ինչո՞վ է տարբերվում այս զորավարժությունը նախկիններից, եւ որքանո՞վ է այն աննախադեպ:

Աննախադեպ չէ այնքանով, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կա ռազմական համապատասխան պայմանագիր, համաձայն որի, նրանք համատեղ զորավարժություններ իրականացրել են նաեւ նախկինում: Սակայն այս անգամ աննախադեպ է դրա քարոզչական, քաղաքական եւ այլ ասպեկտները, ընդ որում` քարոզչական հիմնական շեշտը դրվում է նրա վրա, թե ինչպես թուրքական զորքը մտավ Նախիջեւան, որն  ուղեկցվում է պանթուրքիստական` «Մեկ ազգ, երկու պետություն» լոզունգների տակ: Բացի այդ, Թուրքիայի նախագահը, պաշտպանության նախարարը, արտգործնախարարը, պատգամավորներ եւ այլն պարզ, բաց տեքստով ասում են, որ թուրքական զորքը մտնում է Նախիջեւան` որպես սպառնալիք Հայաստանին, իրենց ձեւակերպմամբ` որպես հակակշիռ տավուշյան սադրանքների: Թուրքիայի այս ակտիվությունը, հատկապես տավուշյան դեպքերից հետո, իրոք, աննախադեպ կարելի է համարել: Երբեք այս ծավալի քաղաքական, ռազմական հայտարարություններ, գործողություններ չեն եղել, եթե չհաշվենք, 1992-93 թթ.-երը, երբ Թուրքիան ուղղակի պատերազմ էր փորձում սկսել Հայաստանի դեմ` շահարկելով, թե իբրեւ Հայաստանը գրավել է Սարդարակը, եւ իրենք մտնում են Նախիջեւան:

Ինչո՞ւ է ամբողջ քարոզչական եւ լրատվական տիրույթում շեշտվում Նախիջեւանը, երբ Ադրբեջանի հետ համատեղ թուրքական զորքերը այս զորավարժությունների շրջանակում լինելու են նաեւ Բաքվում, Գանձակում, Եվլախում եւ այլն:

Մեր որոշ պատմաբաններ վիճարկում են, բայց, այնուամենայնիվ, թուրքական պաշտոնական թեզերից մեկն այն է, որ Կարսի եւ Մոսկվայի պայմանագրով Թուրքիան ունի իրավասություն` ուղիղ միջամտել պրոցեսին` Նախիջեւանի վրա երրորդ երկրի հարձակման կամ սպառնալիքի դեպքում, ընդ որում` միջամտել նաեւ ռազմական առումով: Թուրքիայի պաշտպանության նախարարն ընդամենը մի քանի օր առաջ հիշեց Կարսի պայմանագիրը` Նախիջեւանի այդ դրվագով: Իսկ Թուրքիայի պես երկրի պաշտպանության նախարարը պատմական պայմանագրերին հղում կարող է տալ, հաստատ ոչ գիտական ուսումնասիրությունների, այլ հստակ քաղաքական, ռազմական ակնարկների ծիրում: Եվ այս առումով նաեւ նախադեպ էլ կա. 1993-ին Թուրքիան հղում տալով Կարսի պայմանագրին` զորքերը մոտեցրել էր ընդուպ  հայ-թուրքական սահմանին: Այնպես որ, հաշվի առնելով Թուրքիայի ագրեսիվության աճը, անկանխատեսելիությունը եւ այն ստրատեգիական մոտեցումները, որ ունի տարածաշրջանում, կարող ենք ակնկալել ցանկացած բացասական սցենար: Որոշ ժամանակ առաջ առիթ ունեցել էի իմ անհանգստությունները հայտնելու թուրքական ծրագրերի վերաբերյալ, որ նրանք պետք է կոնկրետ գործողություններ եւ տարածքային նաեւ օկուպացիաներ իրականացնեն Սիրիայում, Իրաքում, Լիբիայում եւ Հարավային Կովկասում: Առաջին երեքում այդ պրոցեսներն արդեն ընթանում են, հիմա հերթը Հարավային Կովկասինն է, այսինքն` այն, ինչ հիմա տեղի է ունենում, շատ մոտ է թուրքական ստրատեգիական նպատակներին: Այդ նպատակների մեջ երկու կարեւոր տարածք կա` Բաթումը եւ Նախիջեւանը: Բաթումն այս պահին արդեն թուրքական ազդեցության տակ է, անզեն աչքով նույնիսկ կարող ենք տեսնել, թե այնտեղ ինչքան թուրքական ներկայություն կա` սկսած հոգեւորից վերջացրած բիզնեսով: Հաջորդ կետը Նախիջեւանն է, եւ եթե այս զորավարժություններից հետո այնտեղ հայտնված թուրքական զորքը հետ չգնա, ապա կստացվի դե ֆակտո եւ դե յուրե Թուրքիան օկուպացրել է Նախիջեւանը, ինչը կարող է լինել Ադրբեջանի համաձայնությամբ եւ ուրախությամբ:

«ՊԵՏՔ Է ԶԳՈՆ ԼԻՆԵՆՔ` ԹՈՒՐՔԻԱՆ ԱԳՐԵՍԻՎ ԵՎ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԵՐԿԻՐ Է»

Թուրքիայի նկրտումները Նախիջեւանի ուղղությամբ ակնհայտ է եւ պարզ: Իսկ ինչո՞ւ էր թուրքական կողմն այդքան ոգեւորված տավուշյան լարվածության ժամանակ, մինչդեռ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը համոզված է, որ «Թուրքիան չի ներգրավվի Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտի մեջ»:

Ես հենվում եմ իրական փաստերի, պատմության, Թուրքիայի քաղաքականության երկար տարիների ուսումնասիրության, այլ ոչ թե տարբեր խմբակցությունների ղեկավարների հայտարարությունների վրա, որոնք, մեղմ ասած, պրոֆեսիոնալիզմի հետ այս պարագայում որեւիցե աղերս չունեն: Սրանք շատ նուրբ թեմաներ են, եւ կարելի է ուղղակի խուսափել այդ մասին խոսելուց, եթե դու չես տիրապետում իրավիճակի նյուանսներին: Ճիշտ այդպես էլ այդ նույն ֆրակցիայի այլ պատգամավոր չպետք է բարձր ամբիոնից խոսի լավ թուրքերի մասին, ինչպես եւ ուրիշները չպետք է խոսեն փոփոխվող, լավը դարձող Թուրքիայի, թուրքերին ներելու մասին եւ այլն: Կարող եմ փաստել, եւ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, որ Թուրքիան երկար տարիներ ձգտում է դառնալ այս կոնֆլիկտի մասնակից` մեկ որպես Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում, մեկ որպես Ադրբեջանի ավագ եղբայր կամ ստրատեգիական դաշնակից, մեկ որպես այս տարածաշրջանի գերտերության հավականություններ ունեցող պետություն: Նրա այս ակտիվությունը հենց այդ իր ձգտումների ապացույցն է: Ինչ վերաբերում է Տավուշի դեպքերին, մեր դիրքերի փոփոխության հետ կապված որոշակի տարածքի վերահսկողությունը ենթադրում է նաեւ այլ կարեւոր աշխարհաքաղաքական զարգացումներ: Մի կողմից թուրքերը ուշադրություն են դարձնում այդ բարձունքից հայկական կողմի վերահսկման ենթակա ենթակառուցվածքների հանգամանքի վրա` կլինի նավթամուղ, գազամուղ, թե ավտոճանապարհ, երկաթգիծ եւ այլն, ինչը ունի շատ կարեւոր քաղաքական նշանակություն: Մյուս կողմից` թուրքական ագրեսիայի ակտիվացման համար սա, պարզապես, հարմար պատրվակ ու առիթ էր: Այս երկու հանգամանքն էլ Թուրքիան շահարկեց, եւ ընդամենը օրեր հետո` թուրքական մի քանի հազարանոց բանակն արդեն Նախիջեւանում է: Սա է այս ամենի շոշափելի հետեւանքը: Ուստի` չի՛ կարելի հասարակությանը տալ ուղերձներ, որոնք կապ չունեն իրականության հետ: Ավելի լավ է այդ մասին խոսեն նեղ մասնագետները, իսկ քաղաքական գործիչները գոնե խոսեն որոշակի գիտելիքներ կուտակելուց կամ մասնագետների հետ խորհրդակցելուց հետո: Չի՛ կարելի պատասխանատու դիրքը նման կերպ օգտագործել, այն, մեղմ ասած, չի օգնում մեր ժողովրդի եւ պետականության շահերին:

Թուրքիայի ագրեսիան հնարավոր կլինի՞ զսպել յուրաքանչյուր անգամ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցով, թե՞, այնուհանդերձ, տարածաշրջանում սպասվում են լայնամասշտաբ ռազմական գործողություններ:

Իհարկե, չեմ ուզում պանիկայի տարրեր տարածել, բայց Ռուսաստանի հանգամանքը, իրոք, ամենակարեւոր զսպող մեխանիզմներից է: Եվ թեպետ հայ-ռուսական հարաբերությունները եւ մեր պայմանագրերը ամենազսպող ռեալ գործոններից են, միեւնույն ժամանակ, պետք է հաշվի առնենք, որ Թուրքիան ագրեսիվ եւ անկանխատեսելի երկիր է, որից ամեն ինչ սպասելի է: Այս առումով միգուցե նա կարող է գտնել ոչ միայն սահմանների, այլ նաեւ մեր հարաբերությունների եւ պայմանագրերի այն ոչ բավարար ամրապնդված հատվածները, որը նրան թույլ կտա ինչ-որ քայլեր անել: Ամենաթույլ տեղերից մեկը կարող է լինել Նախիջեւանը, կարող է Թուրքիան գործել ոչ իր, այլ Ադրբեջանի կամ իր մյուս դաշնակից` ահաբեկիչների դեմքով: Դրա համար մեր ռազմավարական դաշնակցի` ՌԴ-ի հետ պետք է մեր հարաբերություններն էլ ավելի ամրապնդենք եւ թույլ չտանք տարբեր երեւույթներ, որոնք կթուլացնեն այդ հարաբերությունները: Նաեւ պետք է զգոն լինենք եւ առաջին հերթին փորձենք ինքներս չստեղծել կրիտիկական փակուղային իրավիճակ: Այնպես որ, ավելի լավ է լինել վատատես, բայց իրատես, քան թե հավատալ ինչ-որ սին երազների եւ թուլացնել զգոնությունը` բախվելով այն ամենի հետ, ինչի հետ բախվեցին մեր նախնիները հարյուր տարի առաջ: Անգամ հիմա, երբ գործ ունենք թուրքական ռազմական ներկայության հետ Երեւանից ոչ շատ հեռու` նախիջեւանյան սահմանին, դեռ կան պատեհապաշտներ, չեմ զլանա անվանել նրանց` բախտախնդիրներ, որոնք գիտակցված խաղում են մեր ժողովրդի եւ պետության ճակատագրի հետ` հակառուսական տրամադրություններ հրահրելով, կոչ անելով հրաժարվել 102-րդ ռուսական ռազմաբազայից եւ վերջ տալ հայ-ռուսական ռազմական համագործակցությանը: Եթե դրա հիմնավորումները ընկալելի լինեին, միգուցե կարելի էր քննարկել, բայց այդ հիմնավորումներն իրավիճակի եւ պատմության չիմացությունն է, անձնական եւ տարատեսակ ֆինանսական շահագրգռությունն ու կողմնորոշումներն են, որոնք անթույլատրելի են դարձնել մեր ազգային, պետական շահերից ավելի գերակա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.






Ներկայացնում եմ Թեւանյան Անդոյի Սորոսից ստացած գրանտը. Նարեկ ՄալյանՀունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդըՉկա՛ վճռականություն, չկա՛ իշխանափոխություն. Նարեկ ՄալյանՈվքեր են մասնակցելու Փարաքարի համայնքապետի ՔՊ «քաստինգին» Քարն ընկավ գլխիս. հույս ունենք՝ վերջին Նոր տարին ենք վթարային շենքում նշում. Վարդաշենի բնակիչներԱրցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Ամանորի առթիվ շնորհավորական խոսք չի հղել Մանր մարդիկ իշխեցին մեզ եւ կանգնեցինք պետության կործանման փաստի առաջ. Հայկ ՂազարյանԻրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը անդրադարձել է Ալիևի հասցեին հնչած արտահայտություններինՀայաստանում իրադրությանը համահունչ գործող իշխանություն չկա. Տիգրան ԱբրահամյանԻնչպես 8 տարի առաջ Միհրան Հարությունյանին դիմավորեցին հրապարակումGoogle-ը ներկայացրել է «խելացի» գաջեթներ տան համար ՍԱՐՍԱՓ. Արմավիրի գյուղերից մեկում մայրը նորածին աղջկան նետել է արտաքնոցըԻնչպե՞ս է ամերիկյան ընկերությունը տպում տիեզերական հրթիռներ 3D տպիչով NullMixer տրոյացին սպառնում է օգտատերերի գաղտնի տվյալներին DART զոնդի բախումն աստերոիդի հետ հաջող է ընթացել Աշխարհի ամենաարագ ինտերնետ ցանցի արագությունը հասել է ապշեցուցիչ արժեքներիՆԱՍԱ-ն պատմել է ապակե անձրև ու ճառագայթում ունեցող մոլորակների մասին Երեխան անընդհատ նստում է համակարգչի մոտ․ խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ առավելագույն օգուտ քաղել դրանից Apple Music և Apple TV հավելվածները կլինեն Windows-ումԱպագայի երկկողմանի տրամվայի պատկերները հայտնվել են համացանցում Ինչպե՞ս է Google-ը մտադիր դառնալ թիվ մեկը ՏՏ ոլորտում Երկրագնդի շուրջ 8 մլրդ բնակիչների գրեթե կեսը ապրում է տարբեր թվականներումԵրևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկը«Լեւոն Տեր-Պետրոսյան, քանի դեռ կենդանի ես՝ խոսիր, ինչու ես լռում». Պարույր Հայրիկյան (տեսանյութ)Թրամփը Եվրոպային սպառնում է մաքսատուրքերով. NYTՈվ է Երևանի 76-ամյա ամենահարուստ կինը, որին քննադատել են իր տարիքին համապատասխան չհագնվելու համար2025թ-ին սպասվում է բնակարանների համաշխարհային գների բարձրացում. Euronews100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվեց. ինչպե՞ս պետք է վճարեք հանրային տրանսպորտից օգտվելիսՉուվաշիայում Ձմեռ պապը սպանել է խանութի տիրոջը, մինչ այդ՝ զոհի հետ սելֆի է արել (Տեսանյութ)Կենդանակերպի 3 նշաններ, ովքեր պատրաստ են ամեն ինչ վտանգի ենթարկել սիրո համարԿենդանակերպի այս նշանները ֆինանսական բարեկեցության կհասնեն 2025 թվականի հունվարի 5-իցԿայացել է կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ. Հովիկ ԱղազարյանԲագրատաշենի անցակետում գտնվող պահեստում պիրոտեխնիկա է այրվումՍարգիս Ադամյանը վերադարձավ նախկին ակումբՊարեկներին կաշառք առաջարկած անձը ձերբակալվել էՇՏԱՊ. Ո՞վ է Մոսկվայում թունավորել Սիրիայի նախկին նախագահինԿենդանակերպի նշաններ, որոնց ֆինանսական բարեկեցություն է սպասվում 2025 թվականինԻ՞նչ եղանակ է սպասվում հունվարի 3-7-ըՏրանսպորտից օգտվելու համար կգործի 8 տեսակի տոմս. որքա՞ն կարժենաՈ՞րն է լինելու ձեր ճակատագիրը առաջիկա ամիսներինԹրամփը Բայդենի նախագահությունն անվանել է բացարձակ աղետ«Մեծ կողոպուտ». գողացել են 20 հազար լիտր գարեջուրԻ՞նչ բնածին կարողություններ և տաղանդներ է ցույց տալիս ձեր ծննդյան ամսաթիվըԱսադի դեմ մահափորձի մասին լուրերը սովորական ֆեյկ ենԱմանորյա սննդակարգԹրամփի հյուրանոցի մոտ Tesla-ն պայթեցրած անձը ԱՄՆ հատուկ ջոկատային է, ով գործուղվել է ՈւկրաինաՊե՞տք է օրը սկսել մեկ բաժակ ջրո՞վ: Օգտակա՞ր է, թե՞ վնասակարՆովովասիլևկայում իսկական դժոխք է. Ուկրաինական ԳՇ-ի ռեսուրսԻլոն Մասկը մեղադրել է Բրիտանիայի վարչապետին բռնաբարությունը թաքցնելու մեջՄուգ շոկոլադը կարող է զգալիորեն նվազեցնել 2-րդ տիպի շաքարախտի ռիսկը. BMJ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top