Ի նշան բողոքի՝ հայտնի բլոգերը մերկացել եւ ներքնազգեստի փոխարեն՝ դիմակ է հագել
Արխիվ 16-20Լոնդոնում 32-ամյա մարզիկ եւ բլոգեր ՏԻՄՈՏԻ ՇԻՖՖԸ մերկացել, ներքնազգեստի փոխարեն՝ դիմակ է հագել եւ զբոսնել փողոցով: Նա իր լուսանկարը հրապարակելով սոցցանցերում՝ այս կերպ հեգնել է Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով պայմանավորված նոր սահմանափակումները մտցնելը:
Նշենք, որ վերոնշյալ երկրում հուլիսի 24-ից բնակիչներից պահանջվում է պարտադիր դիմակ կրել հասարակական վայրերում: Մեծ Բրիտանիայում մինչեւ այս պահը կորոնավիրուսով վարակվել է մոտ 298 հազար մարդ, մահացել է ավելի քան 45 հազար մարդ: