Դիբալան վնասվածք է ստացել
Արխիվ 16-20«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան վնասվածք է ստացել, հայտնում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը:
Այսօր ՝ հուլիսի 27-ին, արգենտինացին բուժզննում է անցել, որի արդյունքում պարզվել է, որ նա ձախ ազդրի շրջանում ունի մկանային լարում և մոտ ժամանակներս պետք է մնա բժիշկների հսկողության տակ:
Ֆուտբոլիստի վերադարձի ժամկետը չի նշվում։
Հիշեցնենք, որ «Յուվենտուսն» առաջնության ավարտից երկու տուր առաջ ապահովեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը:
36 խաղում թիմը վաստակել է 83 միավոր և 7 միավորով առաջ է անցել հիմնական մրցակից «Ինտերից»:
Հաջորդ երկու տուրերում «Ծեր Սինյորան» կմրցի «Կալյարիի» և «Ռոմայի» հետ:
Այս մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 33 հանդիպման և դարձել 11 գոլի հեղինակ։