«Սպայկա» ՍՊԸ տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Փաստինֆո» Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի բարեկամը. Գուրգեն Արսենյան Վրաստանի վերաբերմունքը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի նկատմամբ փոխվել է. Մեդվեդև Բագրատ Սրբազանին արտերկրում հետևել են «օպեռները» և «գործակալները. «Սրբազան պայքար» (տեսանյութ) Տեղի է ունեցել առաջին մարտը ուկրաինական ուժերի և հյուսիսկորեական զորքերի միջև. Financial Times Հույս ունեմ՝ հանքի շահագործման դեպքում համախառն արդյունաբերական արտադրանքի աճը եկող տարի ավելի բարձր կլինի․ Պապոյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին ԵՄ պատվիրակությունը Երևանում է՝ մշակելու վիզաների ազատականացման բանակցությունների ծրագիրը Մոլդովայի ընդդիմությունը բողոքարկելու է ընտրությունների արդյունքները․ Blocul Politic «Լիաննա գարդեն հոլ»-ը հորեղբորս բիզնեսն է․ Սոցապ նախարար Մասովկա՞ են ապահովում Փաշինյանի այցերի ժամանակ․ հարց՝ Գնել Սանոսյանին

Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է

Արխիվ 16-20

Կորոնավիրուսային համավարակի ազդեցությունը Հայաստանի տուրիզմի ոլորտի, հատկապես` տուրիստական ընկերությունների, հյուրանոցների, հյուրատների և մի շարք այլ կազմակերպությունների վրա հանգեցրել է աննախադեպ ծանր հետևանքների։

Հյուրանոցների ասոցիացիայի կատարած աշխատաշուկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ գործ ունենք հետևյալ իրողությունների հետ՝

  1. ընկերությունների գործունեության մասնակի կամ ամբողջական դադարեցում,
  2. աշխատատեղերի կրճատում,
  3. աշխատավարձերի նվազեցում։

Հենց այս փոփոխությունները մեծ դեր խաղացին և կշարունակեն խաղալ երկրում գործազրկության մակարդակի բարձրացման գործում, ինչը 2020 թվականի առաջին եռամսյակում կազմել է 19,8%՝ համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի լրջությունը՝ հնարավոր է կանխատեսել այս ցուցանիշի հետագա աճ, եթե ինչպես ընդհանուր տնտեսությունը, այնպես էլ նրա առանձին ոլորտերը և հատկապես, զբոսաշրջությունը վերականգնելու համար չձեռնարկվեն համապատասխան գործողություններ։ 

Այս կապակցությամբ Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան անցկացրեց ուսումնասիրություն հյուրանոցային ոլորտի աշխատաշուկայի փոփոխությունների վերաբերյալ, որին անմիջական մասնակցություն ունեցան ասոցիացիայի անդամ հանդիսացող հյուրանոցները։ Ստացված արդյունքները հնարավորություն տվեցին խորապես գնահատել հյուրանոցային ոլորտին հասցված բոլոր վնասները և դրանց հետագա հետևանքները։ 

Հարցման արդյունքում հաջողվեց պարզել, որ համաճարակային պայմաններում ընկերությունների 37,5%-ը ստիպված է եղել գնալ կրճատումների։ Ցավոք սրտի, այս գործընթացը շարունակվելու է, քանի որ պարզվեց, որ դեռևս կրճատումներ չարած գործատուների մոտ 53,3% ապագայում պատրաստվում են գնալ կրճատումների։ Իրենց աշխատակիցներին արդեն իսկ կրճատած գործատուների 22,2% պատրաստվում են շարունակել հետագա կրճատումները։ Այս փոփոխությունները գրանցվել են այս տարվա ապրիլ-հուլիս ամիսներին։

Հյուրանոցային տնտեսություններում կրճատումներից ամենաշատը տուժել են հետևյալ բաժինները՝ ռեստորան և բար, սենյակների սպասարկում, հյուրերի ընդունելություն և գրանցում՝ համապատասխանաբար 48,4%, 42,8%, 41,4% կրճատված աշխատակից։ Ամբողջական տվյալներին կարող եք ծանոթանալ ստորև նեկայացված աղյուսակում`

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գալիք կրճատումները առավելապես վերաբերելու են հետևյալ բաժիններին՝ ռեստորան և բար՝ 42%, սենյակների սպասարկում՝  34,1%, հյուրերի ընդունելություն և գրանցում ՝ 32,7%։ 

Տվյալների համեմատության արդյունքում կարելի է տեսնել, որ առավելագույնս տուժում են և կշարունակեն տուժել հետևյալ 4 բաժինները՝ ռեստորան և բար, խոհանոց, սենյակների սպասարկում, հյուրերի ընդունելություն և գրանցում։ Այսպիսի իրավիճակում տարիների փորձ և բարձր որակավորում ունեցող աշխատակիցներ հայտնվել են անելանելի իրավիճակում, այդ թվում նաև այն պատճառով, որ իրենց նեղ մասնագիտացումը կապված է հենց այն առավելագույնս տուժած ոլորտների հետ։

Աշխատատեղերի կրճատումը ստեղծված իրավիճակի միակ վատ լուրը չէ։ Ցավոք, բազում ընկերություններ, փորձելով պահպանել իրենց աշխատակիցների մի մասին, ֆինանսական միջոցների սղության պայմաններում ստիպված գնացել են նրանց աշխատավարձային ֆոնդի կրճատմանը։

Աշխատակիցների կրճատումներ չկատարած ընկերությունների միայն 25%-ն է պահպանել նախաճգնաժամային աշխատավարձի չափը։ Կրճատումներ կատարած ընկերություններում նախաճգնաժամային աշխատավարձի մակարդակը չի պահպանվել։ Այսպես, այդ ընկերությունների 25%-ը վճարում են հիմնական աշխատավարձի միայն երկու երրորդը,  իսկ մնացածը՝ 50% և պակաս։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ համաճարակի պայմաններում հյուրանոցների միայն 33,3%-ն է շարունակել վճարել աշխատակիցների աշխատավարձերը։ Ելնելով սուղ ֆինանսական պայմաններից՝ մնացած տնտեսվարողները նախընտրել են հետևյալ միջոցառումները՝

  1. տրամադրել են վճարվող արձակուրդ – 29,1%
  2. ուղարկել են պարապուրդ – 25%
  3. տրամադրել են չվճարվող արձակուրդ – 45,8%

Անցկացված հարցումը և պատասխանների վերլուծությունը հնարավորություն տվեցին գնահատել վերջին ժամանակահատվածում զբոսաշրջության ոլորտում տեղի ունեցող բոլոր փոփոխությունները և դրանց ազդեցությունը Հայաստանի աշխատաշուկայի վրա, ինչպես նաև կանխատեսել ստեղծված իրավիճակի վատթարացումը՝ կապված աշխատատեղերի և աշխատավարձերի հետագա կրճատման, շատ հաստատությունների փակման և տուրիզմի ոլորտի պոտենցիալի անվերադարձ կորստի հետ։ Հաշվի առնելով այս բոլոր խնդիրները՝ Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան մշակել է այս բարդ իրավիճակից դուրս գալու գործողությունների պլան, որը բաց նամակի տեսքով ներկայացվել է պատկան մարմիններին, այդ թվում՝ Տուրիզմի պետական կոմիտեին, ՀՀ Էկոնոմիկայի Նախարարությանը և ՀՀ Կառավարությանը։

Քանի որ երկրում ևս մեկ անգամ երկարաձգվեց արտակարգ դրությունը, ներգնա զբոսաշրջության ցուցանիշները այս տարվա համար շարունակում են ձգտել զրոյի, իսկ այն ընկերությունները, որոնք փորձում են գոյատևել ներքին տուրիզմի հաշվին, ամեն դեպքում գրանցում են բացասական ցուցանիշներ։

Ասոցիացիան այս խնդրի վերաբերյալ առաջարկել է հետևյալ լուծումը․ այս պահին հարկավոր է ՀՀ Կառավարության շտապ աջակցությունը՝ աշխատաշուկայում իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու նպատակով։

Աջակցությունը պետք է տեղի ունենա հետևյալ երկու ուղությամբ՝

  1. հարկային բեռի նվազեցում, այդ թվում նաև աշխատավարձերի վճարման դեպքում առաջացող եկամտահարկի չեղարկում,
  2. ընկերություններում գրանցված աշխատակիցների աշխատավարձերի 50%-ի սուբսիդավորում մինչև ընկերությունների վերադարձ ինքնածախսածածկմանը։

Առանց Կառավարության կողմից նմանօրինակ համապարփակ և շտապ աջակցության՝ ՀՀ տնտեսության հետագա զարգացման համար կարևորագույն ճյուղը կմնա միայնակ աննախադեպ տնտեսական ճգնաժամի առջև, իսկ աշխատատեղերի սրընթաց կրճատումը և ոլորտի հզորությունների նվազումը անշուշտ շարունակական կլինի։

 





«Սպայկա» ՍՊԸ տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Փաստինֆո»Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի բարեկամը. Գուրգեն ԱրսենյանՎրաստանի վերաբերմունքը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի նկատմամբ փոխվել է. ՄեդվեդևՄոսկվան ամեն ինչ անում է Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու համար․ ՊուտինԲագրատ Սրբազանին արտերկրում հետևել են «օպեռները» և «գործակալները. «Սրբազան պայքար» (տեսանյութ)Տեղի է ունեցել առաջին մարտը ուկրաինական ուժերի և հյուսիսկորեական զորքերի միջև. Financial TimesՀույս ունեմ՝ հանքի շահագործման դեպքում համախառն արդյունաբերական արտադրանքի աճը եկող տարի ավելի բարձր կլինի․ Պապոյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասինԵՄ պատվիրակությունը Երևանում է՝ մշակելու վիզաների ազատականացման բանակցությունների ծրագիրըՄոլդովայի ընդդիմությունը բողոքարկելու է ընտրությունների արդյունքները․ Blocul Politic«Լիաննա գարդեն հոլ»-ը հորեղբորս բիզնեսն է․ Սոցապ նախարարՄասովկա՞ են ապահովում Փաշինյանի այցերի ժամանակ․ հարց՝ Գնել ՍանոսյանինԱրցախից բռնի տեղահանվածները կարող են Հայաստանի քաղաքացիություն ստանալ արագացված ընթացակարգովՀավատանք, թե` ոչ, Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է դուրս գա Սյունիքից. մարզպետԹրամփը խոստացել է անվերապահ հաղթանակ ԱՄՆ ընտրություններումՀայաստանի օրակարգում ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հարց չկա․ նախարարԻմ մասին կոպիտ մեղադրանք կա, կծանոթանամ․ Սիմիդյանը՝ Ավանի նախկին փոխթաղապետի մասին Մասկը հայտարարել է՝ ԱՄՆ ընտրություններում Հարիսի հաղթանակը հետևանքներ կունենա ողջ աշխարհի համարԷՐԵԲՈՒՆԻ ԲԿ-ում շատ կարճ ժամանակահատվածում ինձ կարողացան ուշքի բերել, քանի որ բժշկական պրոֆեսիոնալիզմ ասվածը հենց այս կենտրոնի մասին է Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավոր պահանջում է հայ գերիների ազատ արձակումՅունիբանկն առաջարկում է բիզնեսի պարզեցված վարկավորում՝ առանց ձեռնարկությունների ֆինանսական վերլուծությանԱդրբեջանում Լեռնային Ղարաբաղի օկուպացիան «բացատրել» են բնապահպանությամբԱՄՆ առաջին քաղաքը հրապարակել է նախագահական ընտրությունների արդյունքներըԷրդողանն ու Ալիևը ժամանել են Ղրղզստան՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովինԱՄՆ-ում կարող է քվեարկել ավելի քան մեկ միլիոն հայ. ո՞ւմ են նրանք տալու իրենց ձայնը Արցախի կորստից հետո. VOAՏիգրան Ավինյան, հունվարի 1-ից տրանսպորտը չի թանկանալու. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Ահա այն քայլերը, որոնք Հայաստանը կարող էր ձեռնարկել՝ կանխելու COP29-ի անցկացումը Ադրբեջանում. ԴանիելյանՄաշ Իսրայելյանի հուզիչ հրապարակումը`քրոջ մաhից օրեր անց. երգչուհին կոտրեց լռությունըԽոսքերից անդին՝ ի՞նչ եք արել, որ Հայաստանը Եվրոպային մոտենա․ պատգամավորը՝ ԱԳ փոխնախարարինԲաքուն կարող է Երևանին «ստիպել» խաղաղության պայմանագիր կնքել. Ադրբեջանի ԱԽՔ«Կոնյակ» բառից հրաժարվում ենք, նոր անունն է «Armenian brandy»․ Պապոյան (տեսանյութ)Հայաստանն Ադրբեջանին առաջարկների փաթեթ է ուղարկել, սպասում է Բաքվի պատասխանին․ ԱԳՆԱդրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Ադրբեջան-Իրան կամրջի կառուցման կադրերը (տեսանյութ)Սրբուհի Գալյանը նշանակվեց արդարադատության նախարարՓաշինյանը «Դվինում» է. լրագրողներին նույնիսկ չեն թողնում շենքին մոտենալԲաքվում մեկնարկել է կրոնական առաջնորդների գլոբալ գագաթնաժողովըԿողբում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՀՀ ԱԳՆ-ից հաստատում են՝ Ադրբեջանի դեսպանը սպառնացել ու վիրավորել է դեսպան Տիգրան ԲալայանինՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ինՎերին Լարսը փակվել է կցորդիչով բեռնատարների համարԱրգանդի բացակայությամբ և ամորձիների առկայությամբ. Իման Խելիֆի բուժզննման սկանդալային արդյունքներըԱստղագուշակ՝ նոյեմբերի 5-ի համարՆոյեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի«Հրապարակ». Քրեակատարողական հիմնարկներում ռեյդ են արել. Չեն շրջանցել «զոն նայողներին»«Փաստ». Պատգամավորները չեն միջամտել Ալեն Սիմոնյանի եւ լրագրողի միջև միջադեպինԻնչ են հորդորել նախկին նախագահները.«Իրավունք»Չեմպիոնների լիգա. Օրվա խաղեր«Ժողովուրդ». Բիզնեսմենների «աքիլլեսյան գարշապարը». Աննա Հակոբյանի հետ ընթրիքին քրգործերով անցնող բիզնեսմեններ են եղելՆինձյա կամ «նինջա» անվանում էին կին գործակալներին կամ վարձկաններին«Հրապարակ». Ի՞նչ լուրով է գալու Բագրատ ՍրբազանըՌուսները բոլոր կողմերից ճեղքում են, 5 կմ է մնացել մինչեւ Կուրախովոյի «կյանքի ճանապարհ». Ուկրաինացի ռազմական վերլուծաբան (Քարտեզ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top