Ուկրաինան գրոհայինների է հավաքագրում՝ Ադրբեջան ուղարկելու համար․ «Ռուսական գարուն» (Տեսանյութ, 4։01-ից)
Արխիվ 16-20«Ռուսական գարուն» կայքը հրապարակել է վերջին շաբաթվա ընթացքում չճանաչված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ռազմական իրավիճակի մասին ամբողջական ամփոփագիրը՝ ԼԺՀ ժողովրդական միլիցիայի վարչության մամուլի ծառայության ղեկավար Յակով Օսադչայի ճեպազրույցի արդյունքներով: ԼԺՀ-ի եւ Ուկրաինայի միջեւ ներկայումս առկա իրավիճակը նկարագրելուն զուգահեռ, Յակով Օսադչայն Հայաստանի համար խիստ կարեւոր այս տվյալներն է ներկայացրել․
«Ուկրաինացի ազգայնականները հավաքագրում են քաղաքացիների, ինչպես նաեւ մարտական փորձ ունեցող զինված ուժերի նախկին եւ գործող զինծառայողների՝ Հայաստանի դեմ ռազմական հակամարտությանը մասնակցելու նպատակով Ադրբեջանի տարածք ուղարկելու նպատակով:
Այս միջոցառումների ընդհանուր ղեկավարումն ու համակարգումն իրականացնում է Ուկրաինայի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Վլադիմիր Գորբենկոն: Այս փաստը հաստատում է Ուկրաինայի միջամտությունը պետական մակարդակով այլ երկրի գործերին։
Բացի այդ, մենք տեղեկություններ ունենք Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից Խարկովում, Զապորոժիեում եւ Կիեւում ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ ազգայնականների կողմից սադրիչ գործողություններ նախապատրաստելու մասին․․․»: