Հայեր միացե՛ք. հայկական ծիրանի վաճառքի խնդիրը հասավ Սանկտ-Պետերբուրգ
Արխիվ 16-20Պարզվում է՝ հայկական ծիրանի վաճառքի խնդիր առաջեցել է ոչ միայն Մոսկվայի «Ֆուդ սիթի» գյուղմթերքի շուկայում, որի տերերն ադրբեջանցիներ են, այլ նաեւ Սանկտ-Պետերբուրգի «Սոֆիսկ» շուկայում: Այս մասին Սանկտ-Պետերբուրգից տեղեկացնում է հայկական «Սպայկա» ընկերության ներկայացուցիչ ԴԱՎԻԹ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ եւ մանրամասնում. «Արդեն տեղյակ եք վերջին օրերին մեր արտադրանքի իրացման խնդրի մասին, օրրինակ, հենց մեր քաղաքի մասով ասեմ, որ մեր կազմակերպությունը վարձակելել էր պահեստ «Սոֆիսկի» շուկայում եւ իրացումը կատարում էինք այդ պահեստից, բայց հայտնի վերջին իրադարձություններից հետո՝ նաեւ «Սոֆիսկի» շուկայում խոչընդոտվել է եւ արգելվել միրգ- բանջարեղենի մուտքը շուկա»:
Սակայն, ինչպես Մոսկվայում, այնպես էլ Սանկտ-Պետերբուրգում հայերը չեն ընկճվել եւ գտել են ելքը, ինչի մասին Դ. Ալավերդյանը նշեց հետեւյալը. «Շնորհակալություն եմ հայտնում «Ռիո մոլի» տնօրինությանը, որի շնորհիվ մեզ տրամադրել են տարածք Սանկտ-Պետերբուրգի Ֆուչիկի 2 հասցեում, որտեղ էլ տեղակայվել է հայկական բեռնատարը եւ, առանց որեւէ խնդրի, ապահովում են ապրանքի վաճառքն այստեղ»:
Ի դեպ, Դ. Ալավերդյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցույց է տվել, որ հենց այս պահին վերոնշյալ վայրում հավաքված են մեծ թվով հայեր, որոնք երգ ու պարով հայկական ապրանք են գնում բեռնատարներից. «Բոլոր շահագրգիռ անձանց կոչ եմ անում ֆիկսել այս հասցեն եւ հավաքվել այստեղ՝ իրացնելու մեր հայկական արտադրանքը, ինչպես որ միասնական արվեց Մոսկվայում: Հայեր միացեք»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ