Վերջ տվեք, հանուն Ալլահի, զանգեք Լեյլա Աբդուլաևային․ Մամեդյարովը «գտնվեց»
Արխիվ 16-20Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հասցեին կոշտ քննադատությունից հետո ադրբեջանական լրատվամիջոցները փորձել են մեկնաբանություն ստանալ նրանից։
Gununsesi.org կայքի լրագրողին Մամեդյարովն ասել է․ «Վերջ տվեք, հանուն Ալլահի։ Ուրիշ հարցեր չունե՞ք։ Սա ի՞նչ հարց է։ Ինչպե՞ս կարելի է նման պահի ինչ-որ բան հարցնել։ Զանգեք Լեյլա Աբդուլաևային, թող նա պատասխանի այդ հարցին»։
Հիշեցնենք, որ Ալիևը հուլիսի 15-ին ասել է, որ մինչ սահմանին մարտեր էին ընթանում, ինքը չէր կարողանում գտնել նախարար Մամեդյարովին։