Համեղ ռուլետ ձկով, թարմ վարունգով և ապխտած պանրով
Արխիվ 16-20Բաղադրիչներ
1. Լավաշ – 2 հատ
2. Սաղմոն – 300 գ
3. Թարմ վարունգ – 1 հատ
4. Ապխտած պանիր – 300 գ
5. Մայոնեզ
6. Կանաչի (մաղադանոս, սամիթ)
7. Աղ
Պատրաստման եղանակը
1. Լավաշը բացել, վրան մայոնեզ տարածել, այնուհետև քերած պանիր շաղ տալ, այնուհետև կտրատած կանաչիները, շարել բարակ կտրատված վարունգը և սաղմոնի փոքր կտորները:
2. Ռուլետ փաթաթել, դնել սառնարանը, հաջորդ օրը կարելի է ուտել:
Նույն բաղադրիչներով կարելի է պատրաստել սենդվիչ՝ լավաշը փոխարինելով հացով: