«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՈՒՆԵՆԱԼՈՒ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ»
Արխիվ 16-20Վերջերս ամենաքննարկվող, ամենաթեժ թեմաներից մեկը գույքահարկի բարձրացման հարցն է: Կարծես այս ամենի շուրջ հասունացող կրքերը դեռ չհանդարտվեցին, սակայն գործող իշխանությունը ժամեր առաջ հայտարարեց նաեւ այն մասին, որ դիմակ չկրելու համար սահմանված տուգանքի չափը եւս էապես կավելանա: Այս ամենը, թե ինչ ազդեցություն կարող է թողնել գործող իշխանության վարկանիշի վրա, փորձեցինք պարզել` զրուցելով սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ: Ահարոն Ադիբեկյանի դիտարկմամբ, այն ամենը, ինչ մարդկանց գրպանին է կպնում, բավականին լուրջ խնդիր է առաջացնում: Ըստ սոցիոլոգի, գույքահարկի բարձրացումը շատ աղետալի հետեւանքներ է ունենալու: Պոպուլիզմը օգնեց, որ մարդիկ գան իշխանության, բայց պոպուլիստական լոզունգների հարցերը նահանջեցին: Այս ամենը, ինչ խոսք, կբերի Նիկոլ Փաշինյանի իշխանության վարկանիշի անկման: Թե՛ դիմակ չկրելու տուգանքների ավելացումը, թե՛ գույքահարկի բարձրացումը ունենալու է վտանգավոր հետեւանքներ:
ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ