Այսօր հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի ծննդյան օրն է Կանադան դառնալու է ԱՄՆ 51-րդ նահանգը. Գրիգոր Բալասանյան Ռոբս 10 մատի պես գիտեր Եղնիկները. հիմա իր որդին է ինձ ուժ տալիս. հերոսի մայր Ինչ են փաստաբանները Կառավարությունից ստացել՝ որպես «Նոր տարվա նվեր» Ովքե՞ր են նախկինները. Նարեկ Մալյանը փակագծեր է բացում Ո՞վ է հերոսի շիրիմին թմրանյութ դրած տղամարդը. բացառիկ կադրեր՝ Եռաբլուրից Որտեղ չկա շահերի ընդհանրություն, չի կարող լինել նպատակների միասնություն եւ միասնական ազգային օրակարգ. Ղազարյան Ամեն գնով պետք է հաշտեցնել եկեղեցուն ու իշխանությանը. Կարեն Անդրեասյան Մինչ մեր երկրի ճակատագիրը տարբեր երկրներում առանց մեզ քննարկում են, վարչապետը տանը ձվածեղ է պատրաստում. Դանիելյան Ապատեղեկատվություն տարածելով Ադրբեջանը ստուգում է տրամադրություններ` hետագա գործողությունները պլանավորելու համար. Տաթեւ Հայրապետյան

Մի՛ բռնացեք մեր ընտրությանը, մի՛ բռնացեք մեր կարծիքին. մի խումբ ուսուցիչների բաց նամակը ԿԳՄՍ նախարարին

Արխիվ 16-20

Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի «Հայոց եկեղեցու պատմություն» դասավանդող մի խումբ ուսուցիչներ բաց նամակով դիմել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին` մասնավորապես նշելով. «Հարգելի պարոն նախարար,  համոզված ենք, որ «նոր Հայաստանում»՝ ժողովրդավարական Հայաստանում, առաջին հերթին լսելի պետք է լինի հենց ժողովրդի ձայնը։ Մենք՝ ուսուցիչներս, ժողովրդի մի մասնիկն ենք։ Ուսուցչի աշխատանքը բոլոր ժամանակներում էլ եղել է հարգված ու պահանջված աշխատանք։ Ուսուցիչը մարդու կյանքում, աշակերտի կյանքում երկու շատ կարևոր դեր է կատարում. մարդու «ՄԱՐԴ» ձևավորման գործում և երկրորդ՝ նրա կրթության հարցում։ Ուսուցիչը երեխային պետք է տա հոգի, կամք ու բարձրագույն բարոյական արժեքներ։ Եթե երբևէ ներկա լինեիք «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի որևէ դասաժամին, եթե երբևէ առանձին հանդիպում ունեցած լինեիք ՀԵՊ դասավանդող ուսուցիչների հետ, ապա կտեսնենք, որ վերոնշյալ արժեքները մեծավ մասամբ ձևավորվում են հենց այս դասաժամերի ընթացքում։

Այսօր ավելի քան երբևէ մեր պետությունը կարիքն ունի գիտակից քաղաքացիների ձևավորման, կարիքն ունի այնպիսի հասարակության ձևավորման, որում իշխող լինի «ՀԱՅ» տեսակը։ Պարոն նախարար, այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը։ Այն ինչը «հայկական» է, կրճատվում է, տեղը զիջում օտարածին ներմուծումների։ Մենք դեմ չենք բարեփոխումներին, դեմ չենք թարմացված և ամուր կրթական համակարգ ունենալուն, բայց եկեք առաջ գնանք՝ պահպանելով հայկականը։ Եկեք վերցնենք լավը, վերցնենք այն, ինչը չի վնասի մեր արմատներին։ Եթե մի փոքր ազնիվ լինենք, կնկատենք, որ մեր արած յուրաքանչյուր քայլ հարվածի տակ է դնում գալիք սերունդին, նոր եկող հային։

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան չունի լոկ քրիստոնեություն քարոզելու առաքելություն, ինչը շատ հաճախ սիրում են շահարկել։ Այն դաստիարակող է. սերմանում է բարություն, ընկերասիրություն, համբերություն, ծնողասիրություն, սովորեցնում է սեփական ժողովրդի ծեսերն ու ավանդույթները, ծանոթացնում տոներին, պատմում աշխարհում այլ կրոնների և կրոնական ավանդույթների մասին։ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան չի կարող ինտեգրվել այլ առարկայի մեջ. չէ՞ որ տարբեր են առարկաների նպատակներն ու չափորոշիչները։

Մենք ապրում ենք ազատ և ժողովրդավարական երկրում։ Ուրեմն մի՛ բռնացեք մեր ընտրությանը, մի՛ բռնացեք մեր կարծիքին։ Անենք այնպես, որ մեր սերունդները չմեղադրեն մեզ, ինչպես մենք ենք հաճախ մեղադրել մեր նախորդներին։ Անենք սա ի շահ Հայաստան աշխարհի, ի շահ մեր ավանդույթների և ազգային արժեքների։

Հարգանքներով՝

Գրիգորյան Անահիտ

Ավետիսյան Սիրունիկ

Կարապետյան Ամալյա

Պետրոսյան Լարիսա

Պոզոյան Հայկանուշ

Պապինյան Սվետլանա

Բադալյան Լիլիթ

Ավետիսյան Նարինե

Աբրահամյան Ժաննա

Ենոքյան Գոհար

Բաղդասարյան Սեդա

Հակոբյան Ռեբեկա

Ղամբարյան Մերի

Ավետիսյան Արմենակ

Գալստյան Անուշ

Հակոբյան Գոհար

Հակոբյան Մարիամ

Մուրադյան Լալա

Հարությունյան Սեդա

Պողոսյան Վարդանուշ

Աղաջանյան Հասմիկ

Վարդանյան Մարիետա

Անանիկյան Լուսինե

Մուրադյան Զառա 

Խաչատրյան Հայարփի»:






Այսօր հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի ծննդյան օրն էԿանադան դառնալու է ԱՄՆ 51-րդ նահանգը. Գրիգոր Բալասանյան Ռոբս 10 մատի պես գիտեր Եղնիկները. հիմա իր որդին է ինձ ուժ տալիս. հերոսի մայրԻնչ են փաստաբանները Կառավարությունից ստացել՝ որպես «Նոր տարվա նվեր»Ովքե՞ր են նախկինները. Նարեկ Մալյանը փակագծեր է բացումՈ՞վ է հերոսի շիրիմին թմրանյութ դրած տղամարդը. բացառիկ կադրեր՝ ԵռաբլուրիցՈրտեղ չկա շահերի ընդհանրություն, չի կարող լինել նպատակների միասնություն եւ միասնական ազգային օրակարգ. ՂազարյանԱմեն գնով պետք է հաշտեցնել եկեղեցուն ու իշխանությանը. Կարեն ԱնդրեասյանՄինչ մեր երկրի ճակատագիրը տարբեր երկրներում առանց մեզ քննարկում են, վարչապետը տանը ձվածեղ է պատրաստում. ԴանիելյանԱպատեղեկատվություն տարածելով Ադրբեջանը ստուգում է տրամադրություններ` hետագա գործողությունները պլանավորելու համար. Տաթեւ ՀայրապետյանԻրանական տելեգրամյան ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է Մարդկային ցիվիլիզացիան վերացվում է. Մարինա Խաչատրյանը զգուշացնում էԱրկադի Դումիկյանը`մկրտության քավոր. բացառիկ կադրերԻնչո՞վ են գազօջախները վտանգավոր մարդու առողջության համարԿանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվելՈւժի մեջ են մտել հիփոթեքային վարկի շրջանակներում եկամտահարկի վերադարձի սահմանափակումներըԾառայnղական բնակարան կտրամադրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ բնակարան կամ հաշվառում չունեցող ծառայnղներին․ նախագիծԻնչո՞ւ են աֆազիայով հիվանդները կորցնում անցյալի և ապագայի մասին խոսելու ունակությունը Արհեստական բանականության փոխակերպիչ դերը ֆինտեխում. Հարցազրույց Եվգենի Լիսնյակի հետՊատմությունը սթափեցնելու է այն ծնողներին, ովքեր չեն նկատում իրենց զավակների զգացմունքներն ու ցանկությունները. Դիանա Գրիգորյանը՝ «Վերջին զանգ» հեռուստասերիալի մասինՍտորջրյա աստղադիտակներ՝ նեյտրինոների ուսումնասիրման համար. Նոր քայլ տիեզերքի ուսումնասիրության մեջԸնդամենը երկու բառ․ միլիարդատեր Բաֆեթը նշել է լավագույն կյանքի թիվ 1 կանոնըԳիտնականները հաշվարկել են մարդու մտքի արագությունը։ Այն չափազանց փոքր է3 անսպասելի ճշմարտություններ միլիարդատեր Բաֆեթի հաջողության մասինԵրկրաշարժ՝ ՀՀ-ում. պարզ է էպիկենտրոնըՇաքարը ճաղատության դեմ. բրիտանացի գիտնականների նոր բացահայտումը Վերին Լարսը բացվել էԵթե Թրամփը hամաձայնի Ռուսաստանի հետ հրադադարի՝ առանց Ուկրաինայի անվտանգության երաշխիքների, դա նվեր կլինի Պուտինին. ԶելենսկիԵրևանում հրդեհի հետևանքով մահացած կինը դհոլ նվագելու ռեկորդակիր էրՕդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանովՄեր դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» հարցում հստակ է. Իրանի ԱԳՆԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվnւթյուն է տարածել. ՀՀ ՊՆԼուկաշենկոն ներողություն է խնդրել Զելենսկուց SVO-ի մեկնարկի առաջին օրերինԱրայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին«Ես Պուտինին ճանաչում եմ ավելի քան 47 տարի»․ ԲայդենԻրազեկում դպրոցականներին՝ դասերի մեկնարկի հետ կապվածՈվքեր են այսօր Երևանում հրդեհից մահացածները․ Նրանցից մեկը գինեսի ռեկորդակիր է. ՖՈՏՈԱռյուծները Կենդանաբանական այգու պահակին են հnշոտելԿենդանակերպի բոլոր տասներկու նշանները կբախվեն ճշմարտության հետ. Վանգայի սարսափազդու կանխատեսումներըՕդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանովՔրիստոսին ընդառաջ գնալը, Նրա պատվիրաններով ապրելը վեհացնում և զորացնում է անձերին ու ժողովուրդներին․ Կաթողիկոսի պատգամըՖինանսական կախարդանք. Կենդանակերպի այս նշանները լիքը փող կստանանԻնքնաթիռի կործանման պատասխանատուն ՌԴ ներկայացուցիչներն են․ ԱլիևՔՊ-ականները՝ Ալեն Սիմոնյանի ծննդյան տարեդարձինՇՏԱՊ. Մետապնեւմովիրուսի դեպքեր են արձանագրվել․ մանրամասներՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Աստղագուշակ՝ հունվարի 6-ի համարՀոբարթ. Էլինա Ավանեսյանը հաղթել է մեկնարկում Զախարյանը դեռ նոր է ապաքինվել, ակումբը հույսեր ունի նրա հետ կապված. ԳոլուբինԻրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top