ամուսնալուծվելիս օրենքը կպարտադրի ամուսինների գույքի բաժանման հարցերը լուծի հաշտարարը. Սիրիայում արդեն սկսում է նոր հեղափոխություն բռնկվել. Իրանական աղբյուր (Տեսանյութ) «Հրապարակ». Ադրբեջանցիների վերադարձը ո՞ր կետով են անելու «Ժողովուրդ». Ինչ կրթություն է ստացել եւ ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանի օգնական-խորհրդական Համլետ Գեւորգյանը «Փաստ». Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է «Հրապարակ». Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում «Ժողովուրդ». Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջեւ ծեծկռտուքի հետ «Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել ՌԴ-նն ու Իրանը Թրամփի երդմնակալության նախօրեին կարող են նոր ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել. Newsweek Ռուսական անօդաչուները ոչնչացրել են հակադրոնային պաշտպանությամբ ուկրաինակն տանկը (Տեսանյութ)

Փաշինյանը շատ մոտ ապագայում հրաժարական կտա. Անդրանիկ Նիկողոսյան

Արխիվ 16-20

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած «Ստի վերջը» խորագրով հերթական տեսանյութը, որը վերնագրված էր «Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա եւ անտեսվող մահեր», ուշագրավ բացահայտումներ էր իր մեջ պարունակում: Նա մասնավորապես փաստեր էր ներկայացրել, որոնք վկայում են այն մասին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առեւտրի միջազգային սեւ շուկա, եւ մաքսանենգ ծխախոտի, ինչպես նաեւ զենքի սկանդալը «ծածկադմփոց» անելու համար ՌԴ է գործուղղել գեներալ Արշակ Կարապետյանը, որը հիմա զբաղեցնում է վարչապետի խորհրդականի պաշտոնը: Սակայն, առ այսօր վերոնշյալ մեղադրանքների մասին որեւէ հիմնավոր պատասխան չի տրվել: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց «Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար, ռուսաստանաբնակ գործիչ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ հետ:

- Պարոն Նիկողոսյանը, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված, որ առ այսօր որեւէ հստակ պարզաբանում չկա իշխանության կողմից՝ Մ. Մինասյանի ներկայացրած փաստերի վերաբերյալ:

- Հետաքրքրականն այն է, որ տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանն է բոլորին մեղադրել կոռուպցիայի մեջ եւ բոլորից պահանջել հիմնավոր պատասխաններ, ու ստացել դրանք: Իսկ հիմա Մինասյանի կողմից հնչեցված ուղիղ մեղադրանքներին, որը վերաբերում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանին, որեւէ պատասխան չկա: Այդ պատասխանն անձամբ Միքայել Մինասյանին պետք չէ, այլ այդ հարցերի պատասխան պահանջողը հայ ժողովուրդն է եւ Հայաստան պետությունը: Այն բոլոր խնդիրները, որոնք բարձրաձայնվում են, ուշ, թե շուտ Փաշինյանը կանգնելու է եւ ստիպված է լինելու պատասխանել: Թող ոչ ոք չասի, թե իր ֆեյսբուքյան լայվերի ժամանակ ասել է, որ «երկու տարի է հերքում ենք, հո սաղ կյանքներս չենք հերքելու,  հավատում եք հավատացեք, չեք հավատում մի հավատացեք»: Այս էմոցիոնալ պատասխանի ոճն այլեւս դերակատարություն չունի: Խոսքը պետական հանցագործության մասին է եւ ուղիղ մատնանշվում է հասցեատերը: Համոզված եմ, որ դրա համար պատասխանատվության է կանչվելու,  ի՞նչ տեսքով, որտե՞ղ, կապրենք, կտեսնենք: Ինչ վերաբերում է ընդհանրապես՝ հերքել-չհերքելուն, հիշենք, որ երեք ամիս առաջ էլ այս իշխանությունը հերքում էր կորոնավիրուսի վտանգը: ՀՀ առողջապահության նախարարն այն ժամանակ բոլորովին այլ բան էր ասում, նույնն էլ վարչապետը: Իսկ այսօր մենք ունենք անմեղ զոհեր:

- Քաղաքական վերջին զարգացումներով պայմանավորված՝ կարծես թե, հետին պլան է մղվել կորոնավիրուսի դեմ պայքարը: Ի վերջո, ստեղծված իրավիճակում ո՞րն է ելքը:

- Փաշինյանը եւ իր կառավարութունը եթե մտահոգված են Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգությամբ, առողջությամբ, ապագայով, մեկ րոպե շուտ պետք է հեռանան եւ զիջեն իրենց տեղն այն մարդկանց, ովքեր այս իրավիճակից կարող են դուրս բերել Հայաստան երկիրը: Մի ամիս շուտ այս իշխանությունը հրաժարական տված լիներ, այսքան զոհ ու վարակվածներ չէինք ունենա:  Վրաստանում իրավիճակն այդքան արագ կարգավորվեց, որովհետեւ այնտեղ միասնական եւ պրոֆեսիոնալ թիմ էր աշխատում: Իսկ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեգնում էր Վրաստանին, ինչի պատճառով էլ ամբողջ հայ ժողովրդի եւ պետության անունից ներողություն խնդրեցին: Վստահ եմ՝ Փաշինյանը շատ մոտ ապագայում հրաժարական կտա: Նա ունի անցած ուղի, որը բոլորս էլ գիտենք: Փաշինյանն իր ամբողջ կյանքի ընթացքում որեւիցե մի անգամ չի ունեցել պայքար թշնամիների հետ ռազմական դաշտում, երբեք չի ղեկավարել կառավարական կառույցներ արտակարգ իրավիճակում, չունի նման փորձ: Եթե այսպես շարունակվի ու սպասենք՝ մինչեւ նա փորձ ձեռք բերի, Հայաստանում այլեւս չենք ունենա ողջ մնացած հայ: Մեկ րոպե շուտ նա պետք է գիտակցի ստեղծված իրավիճակը եւ համապատասխան գործողություններ կատարի: Եթե այս իշխանությունը տարբերակ ունենար իրավիճակից դուրս գալու, վաղուց արել էր: Բայց իրենք չունեն տարբերակ, մեկուսացել են ժողովրդից: Սա խեղկատակություն է, որի հետեւանքով մի ամբողջ ժողովուրդ է կոտորվում:

- ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ էր մտահոգ ստեղծված իրավիճակով, բայց հենց բարձրաձայնեց այդ մասին, քրեական գործ հարուցեցին: Ի՞նչ կասեք այս մասին:

- Շատ լավ է, որ մարդիկ մտահոգված են, բարձրաձայնում են, որովհետեւ այս տագնապը ժամ ժամի շատանում է: Մեզ հետաքրքրում է ստեղծված իրավիճակից դուրս գալը, այլեւս հետաքրքիր չեն հեղափոխականներն ու հակահեղափոխականները, բոլորը հայ են եւ բոլորի համար ցավում ենք: Անձամբ ինձ համար, որպես հայ մարդ, քաղաքականացված, կուսակցականացված այս պայքարներն ընդհանրապես հետաքրքիր չեն, այլ ամեն մի հայի կյանքն է ինձ համար թանկ: Այս մոտեցմամբ պետք է առաջնորդվենք, որովհետեւ այս վիրուսը բոլորիս թշնամին է: Այն չի հարցնում սահմաններ, ազգություն ու կուսակցություն: Պետք է մեկ ճակատով պայքարել եւ հաղթահարել: Երբ այս մտածելակերպի տեր մարդիկ կհամախմբվեն, կսկսեն պայքարել՝ ժողովրդի հետ միասին, այդ ժամանակ կլինի արդյունք: Մինչդեռ հիմա տեսնում ենք ջրբաժան իշխող կառավարության եւ այն ժողովրդի միջեւ, ովքեր այս կառավարությանը բերել են իշխանության:

- Հիմա իշխանությանը սկսել են քննադատել նույնիսկ սորոսականները: Մտավախություն չունե՞ք, որ խուճապային այս մթնոլորտում, եթե այս կառավարությունը հրաժարական տա, կձեւավորվի մի իշխանություն,  որն էլի կլինի ամերիկյան հերթական սցենարը:

- Իհարկե, մտահոգություն խնդիր է: Տվյալ դեպքում ունենք Նիկոլ Փաշինյան, որը ժողովրդի ծոցից է դուրս եկել: Լավն է, թե՝ վատը, ամեն դեպքում ժողովուրդը նրա հանդեպ մեծ սեր է ունեցել եւ ինքչան էլ չարացած լինի նրա կատարած եւ չկատարաված աշխատանքների հանդեպ, մնում է ժողովրդի կողմից ընտրված: Եվ այս իրավիճակում  շատ մեծ հարցական է՝ իսկ ովքե՞ր են գալու եթե Նիկոլ Փաշինյանը հենց այսօր էլ հրաժարական տա: Եթե պետք է գան այն ուժերը, որոնք շատ ավելի վատն են եւ  անհասկանալի հայ ժողովրդի համար, եւ երկիրը շարունակելու են տանել անհասկանալի ուղղություններով, իմաստ ո՞րն է այդ փոփոխության: Բոլորս էլ պատրաստ ենք օգտակար լինել մեր հայրենիքին, մեր ժողովրդին, բայց հասկանալի պետք է լինի ապագայի տեսլականը: Այո, չի բացառվում, որ Նիկոլից հետո գան շատ ավելի վատ ուժեր, որն ընդհանրապես ընդունելի չէ հայի տեսակի համար: Ընդհանրապես՝ եթե մենք գտնվեինք խաղաղ պայմաններում, կարելի էր սպասել, որ ձեւավորվի նոր քաղաքական դաշտ, բայց հիմա պետք է ձեւավորել մեկ միասնական դաշտ, որտեղ պետք է համախմբվեն բոլոր այն կարող ուժերը, որոնք ունեն փորձ պայքարելու այս իրավիճակում եւ կարող են փրկել սեփական ժողովրդին: Եվ էլի եմ ասում՝ դրա համար այլ մոլորակից նոր մարդիկ չպետք է իջնեն: Այս իրավիճակից պետք է դուրս գանք նրանց միջոցով, ովքեր ունեն անցյալ, փորձ եւ պատերազմ հաղթանակած պատմություն: Այս մարդկանց 24 ժամվա հետեւողական աշխատանքի արդյունքում նորից Հայաստանը եւ հայ ժողովորդը կկերտի իր հաղթանակը:

- Կարծում եք՝ հանրությունն ի վիճակի՞ է ընդունել այս փաստը եւ դադարել բաժանարար գծեր տանել, այսպես ասած, հեղափոխականների ու հակահեղափոխականների միջեւ…

- Հիմա հարցը մարդկանց կյանքերը փրկելու մասին է: Պատկերացնո՞ւմ եք՝ մարդիկ արդեն հաշտվել են մահվան մտքի հետ: Փաշինյանն արդեն բարձրաձայնում է ամբողջ աշխարհով մեկ, որ ուրիշ տարբերակ չունի: Բոլորն այսօր հասկանում են, որ այս իրավիճակը ստեղծվել է վիրուսի նկատմամբ իրենց հայտնի արհամարական մոտեցումների պատճառով: Նույն է, որ պատերազմի ժամանակ ժողովրդին ասեին՝ հանգիստ նստեք տեղներդ, փոխանակ մարդկանց զինեին ու պաշտպանեին: Ու դեռ հայտնի չէ, թե ինչքան ժամանակ կտեւի Հայաստանին այս իրավիճակից դուրս բերելը: Ոչ մի երկիր Հայաստանի հետ չի համագործակցի, եթե Հայաստանն այս վիճակից դուրս չգա, որեւիցե երկիր ՀՀ քաղաքացիներին իր պետության մեջ չի ընդունի: Այսօր արդեն իսկ շատ մեծ խնդիրներ կան: Ունենք հայ ընտանիքներ, որոնց մեծ մասը Հայաստանում է, մյուս մասը՝ ՌԴ-ում: Այդ մարդկանց ընտանիքի անդամների կեսից շատը վարակված են Հայաստանում, մյուս մասն էլ վարակվել եւ բուժվում են ՌԴ-ում: Փաստացի, այս մարդկանց ընտանիքները քանդվել է ու ոչ ոք չգիտի, թե ինչ վերջաբան է ունենալու: Մարդիկ մի վայրկյան շուտ սպասում են արդյունքի, ովքեր կկարողանան այս վիճակից երկիրը հանել, նրանք էլ կլինեն այս ժողովրդի լույսը եւ հույսը: Խոսելով բան դուրս չի գալու, բացառված է, 39-40 աստիճան ջերմության մեջ տանը նստած մարդուն ինչի մասին ուզում ես խոսա՝ կոռուպցիայից, սեւերից ու սպիտակներից, հեղափոխական- հակահեղափոխականներից,  դրանք անցած բաներ են: Մարդիկ այսօր մի ժամ ավել ապրելու, գիշերը լուսացնելու խնդիր ունեն: Մարդիկ օրերով տանը շնչահեղձ լինելով նստած՝ աչքները կարոտ է մնացել շտապօգնության մեքենայի, էս ինչի՞ մասին ենք խոսում, ի՞նչ հեղափոխականներ ու հակահեղափոխականներ: Այս ամենին պետք է նայել բաց աչքերով:

- Փաստորեն, այս պայմաններում մարդկանց լավատեսությունն էլ ապագայի նկատմամբ սկսում է մարել…

- Ամեն դեպքում, մենք Աստծո պահած ժողովուրդ ենք, մեր երկրրը արեւաշատ երկրր է եւ մեր տեղն էլի կգտնենք: Այս ամենից դուրս ենք գալու հաղթանակած, բայց ի՞նչ գնով: Ինչո՞ւ պետք է տասնյակ հազարավոր զոհեր ունենանք, իսկ ոմանք իրենց ամբիցիաներով քյալագյոզություներ անեն: Ինչեւէ, մենք պետք է մեծ հավատով նայենք վաղվա օրվան եւ գալիք ապագային: Ոչ մի իշխանություն հավերժ չէ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էլ հավերժ չի լինելու, հաշված ժամեր է մնացել: Նկատե՞լ եք, որ իր թիմն էլ է իր վրայից փախչում, որովհետեւ ոչ մեկ չի ուզում պատասխանատվություն կրել ստեղծված իրավիճակի համար: Այդ գնացողներն էլ ելք չեն տեսնում, իսկ վտանգը գնալով մեծանում է: Եթե երկու տարի առաջ մարդիկ ուրախանայում էին, որ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում են հայտնվել, հիմա ունենք հակառակ պատկերը՝ բոլորը տեսնում են, որ ոչ ճիշտ ժամանակին հայտնել են ոչ ճիշտ տեղում: Այս մարդկանց ռազմավարությունը բացարձակ կապ չունի տեղի ունեցող մարտահրավերների հետ: Էլ չեմ ասում, որ արդեն մոռացել են սահմանային խնդիրների մասին: Բայց, միեւնույն է, կյանքը շարունակվելու է, ուղղակի, մենք ունենք երկու տարբերակ՝ կյանքը շարունակվելու է Փաշինյանի վարչապետությամբ եւ իր կառավարության հետ կամ՝ առանց նրանց:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ամուսնալուծվելիս օրենքը կպարտադրի ամուսինների գույքի բաժանման հարցերը լուծի հաշտարարը.Սիրիայում արդեն սկսում է նոր հեղափոխություն բռնկվել. Իրանական աղբյուր (Տեսանյութ)«Հրապարակ». Ադրբեջանցիների վերադարձը ո՞ր կետով են անելու«Ժողովուրդ». Ինչ կրթություն է ստացել եւ ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանի օգնական-խորհրդական Համլետ Գեւորգյանը«Փաստ». Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է«Հրապարակ». Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում«Ժողովուրդ». Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջեւ ծեծկռտուքի հետ«Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարելՌԴ-նն ու Իրանը Թրամփի երդմնակալության նախօրեին կարող են նոր ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել. NewsweekՌուսական անօդաչուները ոչնչացրել են հակադրոնային պաշտպանությամբ ուկրաինակն տանկը (Տեսանյութ)«Հրապարակ». Վարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել ու մերժվել«Ժողովուրդ». Պետբյուջեից 9 մլն դրամ՝ Ալեն Սիմոնյանի և մի քանի ՔՊ-ականների երեխաների համար«Փաստ». Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ ՓաշինյանըԹրամփ ինչին է պետք ԳրենլանդիանՈւկրաինայի հատուկ ծառայությունները կարող են ահաբեկչական գործողություն նախապատրաստել Մոսկվայում. Ռուսական աղբյուրԷսկալացիա է լինելու. Ինչ սցենար են հավանական համարում ուկրաինական աղբյուրները գալիք տարի«Ինտերի» ֆուտբոլիստներն իրենց մայրենի լեզվով շնորհավորել են երկրպագուների Ամանորն ու Սուրբ ծնունդը(տեսանյութ)Սպերցյանը` «Կրասնոդարի» առաջին շրջանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստԻնձագին հաղթական ոգի է ներշնչում ֆուտբոլիստներին. «Ինտերի» նախագահ «Ռուսական նավը խորտակեց ուկրաինական ԳՌՈՒ-ն` բրիտանացիների ցուցումով, ինչպես «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը»Վերջին 25 տարիների լավագույն ֆուտբոլիստներն ըստ Goal.com-իՇԱՏ ՍՈՒՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՍՆԵԼՈՒ ԵՆՔՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՓՈԽԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՂՋ ԲԱԼԱՆՍԸԸմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները Աղբահանության վճարը՝ ըստ մետրերի. ՔՊ-ն շարունակում է ծանրացնել քաղաքացիների կյանքըՈրպեսզի Հայաստանի առաջնությունը հասնի ՌՊԼ-ի մակարդակին, շատ բան պետք է փոխվի.ԳունկոԱղմկիր որքան ուզում ես. Տեր-Պետրոսյանն առաջարկ է ներկայացրել Նիկոլ Փաշինյան 26 րոպեում 11 հզոր պայթյուն է որոտացել Խարկովում (Տեսանյութ)Սիրելի՛ ժողովուրդ, շարունակիր զարմանալ եւ ցնցվել, քանի որ դու կարգեցիր քո գլխին այս «վարչապետ» կոչեցյալին. Ներսիսյան33 տարի առաջ՝ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:35-ին Կրեմլի գագաթից իջեցվեց ԽՍՀՄ դրոշը (Տեսանյութ)Համացանցում հայտնվել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման կադրերը (Տեսանյութ)Իրենք այդ փողից հրաժարվողը չեն. Մանուկ ՍուքիասյանԿրթվելը նորաձեւ չէ, պարտադիր էՍա մեր ազգային ամոթի ժամանակաշրջանն է. Էդուարդ ՇարմազանովԱխոյանն Ամանորը կդիմավորի տնային կալանքի մեջ2025-ին Ավինյանին իմպիչմենտ կհայտնե՞նՈվքեր են մասնակցելու Գյումրիի ընտրություններին եւ ինչու խաղի մեջ մտցրեցին ՍարիկինՌուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. ԶախարովաԹող 2025-ին իմ հայ ազգը արթնանա խոր քնից. Պապ ԻսպիրյանՀՀԿ եւ Հնդկաստանի Բհարաթիա Ջանաթա կուսակցության ԵԿ-ների միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվելՈ՞վ է Նիկոլին «վարակել» կորոնավիրուսով.Armenian infoՀամացանցում կադրեր են հրապարակել կործանված ադրբեջանական ինքնաթիռի սրահից (տեսանյութ)Ինչ նպատակներ ունի 2025-ին դերասան եւ արդեն լեռնագնաց Գեւորգ ԳրիգորյանըԱիդա Սարգսյանի ծննդյան շքեղ խնջույքը՝ ԱՄՆ-ում... Երգչուհին նշում է 50-ամյակըՔՊ-ական Կոնջորյան Հայկոն Նիկոլին մերկացնող խոստովանություն է արել.Armenian infoԳյումրիի արտահերթ ընտրությունները ՔՊ-ի համար խոստանում են լիքը «կինդր սյուրպրիզներ». ԲԱՄԲԱՍԱՆՔԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկմանԷրդողանը շնորհավորել է Միխաիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբՇատ հաստատություններ փակվել են, դպրոցն ու եկեղեցին են դեռ գործում. ի՞նչ են պատմում սիրիահայերըԱկանջը կանչի Կարապետ Պողոսյանի. ԶԱՐՄԱՆՔ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top