«Պահանջում ենք տրանսպորտ, եթե չէ, ճանապարհները կփակենք». Արարատցիները ակցիա են անում կառավարության դիմաց
Արխիվ 16-20Արարատի մարզի Հայանիստ, Արգավան, Գեղանիստ, Ազատաշեն, Խաչփառ ու Գետաշեն համայնքների բնակիչները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում։
«Պահանջում ենք տրանսպորտ, ուրիշ ոչ մի բան, եթե չէ, ճանապարհները կփակենք, պատրաստ ենք ամեն ինչի», - ասաց ակցիայի մասնակից Տաթևիկ Ավդալյանը։
Բողոքի ակցիայի մասնակիցները նշեցին, թե չորս տարի առաջ տրանսպորտը գալիս էր մինչև Խաչփառ, երեք գյուղ չէր սպասարկում։
«Կարեն Կարապետյանը, ապրի արևը, էդ մարդուց մենք վատ բան չենք տեսել, էդ մարդը բերեց, հիմա դադարեցվեց, վիրուսն ա պատճառը», - նշեց Ավդալյանը։
Նրա խոսքով՝ օրը երեք հազար դրամ միայն տաքսիի են տալիս։
«Հնարավոր չէ, էդ ի՞նչ եմ աշխատում, որ էդքան տամ տաքսիին», - ասաց արարատցին։