ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԽՈՇՈՐ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆԸ
Արխիվ 16-20Ռուսական մի շարք խոշոր ավիաընկերություններ պատրաստվում են այս տարվա հուլիսի կեսերից միջազգային ավիաթռիչքների վերսկսմանը։ Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը։
Ըստ հաղորդման, միանգամից մի քանի խոշոր ավիափոխադրողների կողմից մշակվում են մեխանիզմներ հուլիսի 15-ից միջազգային թռիչքները վերականգնելու ուղղությամբ, պայմանով, եթե կորոնավիրուսային վարակի տարածման վիճակագրությունը լինի կայուն նվազող դինամիկայով, իսկ օդանավերում էլ պահպանվեն անհրաժեշտ բժշկա-սանիտարական ցուցումները։ Թռիչքները վերաբացվելու են նախ ԱՊՀ եւ ԵԱՏՄ երկրների հետ։