Բանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք՝ ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ. Փաշինյան Արյունալի բախումներ, պատերազմներ չենք տեսնում և չենք տեսնի Ադրբեջանում.Ալիև Հայաստանը չի նախատեսում անջատել ռուսական հեռուստաալիքները. РИА Новости Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ) Անանուխի մաստակը նպաստում է քաշ հավաքելուն Մարմելադը մաքրում է օրգանիզմը ՀԱՅՏՆԻ ԵՆ ԴԱՐՁԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ Նախագահներին հրավիրելով բանավեճի՝ Նիկոլը կրկնեց Թուրքիայի ձեռագիրը.Armenian info «Սուրբ Ծննդյան օրակարգն» ավելի կարևոր էր քան Լավրովի հետ զրույցը․ Զախարովան՝ գերմանական ԶԼՄ-ների մասին Վարազդատ Լալայանը` «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող

Արաքս գետի վրա կառուցվող արցախա-իրանական կամուրջը բոլորովին էլ հայանպաստ գործոն չէ

Արխիվ 16-20

Վերջին շրջանում շատ է քննարկվում Արցախի հետ սահմանին Իրանի կողմից շինարարական աշխատանքների, մասնավորապես` Արաքս գետի վրա կամուրջների կառուցման հարցը: Բաքվում այն բողոքի մեծ ալիք է բարձրացրել, իսկ հայաստանյան իշխանությունները լուռ են: Արաքս գետի վրա արցախա-իրանական կամուրջ կառուցելու պատճառների, հայ-իրանական հարաբերություններում «կամուրջներ այրելու» վտանգների եւ առկա խնդիրների շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ամերիկաբնակ քաղաքագետ, իրավաբան, Իրանի հարցերով փորձագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ:

– Պարոն Մարգարյան, նախ հստակեցնենք՝ առկա խնդիրների մասին բարձրաձայնելով՝  մի՞թե սեպ ենք խրում երկու երկրների հարաբերություններում, ինչպես երբեմն փորձում են նման որակումներ հնչեցնել:

-Հավատացած եմ, որ եթե երկու հարեւան երկրների հարաբերություններում կան ինչ-որ խնդրահարույց հարցեր, ոչ թե դրանց մասին բարձրաձայնելով, այլ ընդհակառակը լռելով է, որ սեպ ենք խրում երկու երկրների հարաբերություններում՝ թույլ տալով, որպեսզի հասարակ հարցերը լուրջ թյուրիմացությունների առիթ դառնան: Նույնը կարելի է ասել երկու հարեւան ու բարեկամ երկրներ Հայաստանի եւ Իրանի մասին: Եթե խոսքը վերաբերում է երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալներին, այո, դրանք պահպանվել են նույն մակարդակում, կամ գուցե նույնիսկ, ինչպես վարչապետը հայտարարեց, դինամիկ զարգանում են: Իսկ եթե խոսում ենք աշխարհաքաղաքական գործոնների մասին, կարելի է նկատել, որ երկու երկրների հարաբերություններում, այո, ինչ-որ հարցեր գոյություն ունեն: Այս կապակցությամբ Իրանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները կարող են լավ օրինակ լինել: Արաբական Միացյալ Էմիրություններն այս պահին համարվում է ոչ նավթային առեւտրի ոլորտում Իրանի առաջին գործընկերը: Երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը հասնում է տարեկան 20 միլիարդ դոլարի: Բայց ով չգիտի, որ երկու երկրները Պարսից ծոցում եռյակ կղզիների սեփականության հարցի շուրջ լարված հարաբերություններ ունեն:

– Միջազգային իրավունքն ի՞նչ է ասում սահմանային գետերի մասին, որոնցից մեկն է նաեւ Արաքս գետը, ինչի շուրջ բավական լուրջ քննարկումներ կան այսօր:

– Նախ նշեմ, որ այդ մասին հայկական մամուլում հայտնված մեկնաբանություններն ու վերլուծությունները խոշոր տոկոսով իրականությանը չեն համապատասխանում եւ իրական փաստերի վրա հիմնված լինելու փոխարեն` խիստ զգացական ու հռետորական բնույթ են կրում: Թույլ տվեք նախ հարցին նայել բացառապես իրավական դիտանկյունից: Արաքսը սահմանային գետ է, որի միջով է անցնում Իրան-Հայաստան, Իրան-Արցախ եւ Իրան-Ադրբեջան սահմանագիծը: Նման գետերի պարագային գործում են միջազգային իրավունքի սկզբունքներն ու միջպետական համաձայնագրերը: Միջազգային իրավունքի տեսակետից` սահմանային գետերի պարագային գործում են 1966 թվականին Միջազգային իրավունքի միության (ILA) կողմից վավերացված Հելսինկիի օրենքները, 1997 թվականին ՄԱԿ-ի ԳԱ-ի ընդունած կոնվենցիան եւ 2004 թվականին կրկին Միջազգային իրավունքի միության (ILA) կողմից վավերացված Բեռլինի օրենքները: Դրանք բոլորն էլ ընդգծում են սահմանային գետերի ջրերի համատեղ ու համահավասար օգտագործման, սահմանակից երկրի շահերին խոշոր վնասներ չպատճառելու եւ ջրային ռեսուրսների համատեղ ու արդար կառավարման նշանակությունը: Ինչ վերաբերում է Արաքս գետի ջրային ռեսուրսների օգտագործման մասին միջպետական համաձայնագրերին, Իրանն ու Ադրբեջանը 2016 թ.-ին ստորագրած համաձայնագրով հստակեցրել են Արաքս գետի ջրային ռեսուրսների օգտագործման ձեւաչափերը, որն, ի դեպ, մասնավորապես վերաբերում է Արաքս գետի այն հատվածին, որի վրա Ադրբեջանն այսօր որեւէ վերահսկողություն չունի: Իրանի ու Հայաստանի միջեւ նման համաձայնագիր, ինչքան տեղյակ եմ, գոյություն չունի, եւ դեռ ուժի մեջ է մնում 1921 թ.-ին Իրանի ու ԽՍՀՄ-ի միջեւ ստորագրված պայմանագիրը: Իհարկե, 2007 թվականին Իրանն ու Հայաստանը ստորագրել են համաձայնագիր, որը միայն 11 տարի անց` 2018 թվականին վավերացվեց Իրանի իսլամական խորհրդարանի կողմից, սակայն այդ համաձայնագիրը վերաբերում է Արաքս գետի վրա էլեկտրակայանի կառուցմանն ու չի կարգավորում ջրային ռեսուրսների տնօրինման հարցը: Իրանի ու Արցախի Հանրապետության միջեւ, բնականաբար, ստորագրված որեւէ համաձայնագիր գոյություն չունի:

– Իսկ ի՞նչ կասեք Արաքս գետի վրա Արցախի ուղղությամբ Իրանի կողմից կառուցվող կամուրջների մասին:

– Այս առումով անհրաժեշտ է մի քանի պարզաբանում կատարել. օրերս մամուլում հայտնվեց Google Maps-ից վերցված մի պատկեր, որն իբր ներկայացնում է վիճահարույց կամուրջները: Սակայն, այն իրականությանը չի համապատասխանում: Հիշյալ պատկերներում ներկայացված կամուրջներից մեկը Խուդաաֆերինի պատմական կամուրջն է, իսկ որոշակի հեռավորության վրա գտնվող մյուս կամուրջը նկատվում է նաեւ 2007 թ.-ի քարտեզներում: Ըստ երեւույթին, Google Maps-ում տեղադրված պատկերները թարմացված չեն, եւ այն շինարարությունը, որ այսօր այդ տարածքում իրականացվում է, քարտեզներում պատկերված չէ, այդուհանդերձ, հիմք ընդունելով Իրանի ու Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների հայտարարությունը, կարելի է հաստատել, որ իրոք նման կամուրջներ կառուցվում են: Նաեւ խիստ վիճելի է այն տեսակետը, թե հիշյալ կամուրջների կառուցումը կամ ընդհանրապես 2016 թ.-ին Իրանի ու Ադրբեջանի միջեւ կնքված համաձայնագրի իրագործման ուղղությամբ վերցվող ցանկացած քայլ կարող է հայանպաստ որեւէ տարր պարունակել իր մեջ:

– Ինչո՞ւ չի կարելի այն Իրանի կողմից Արցախի հետ հարաբերությունների ուղղությամբ կատարվող դրական քայլ համարել:

– Դրա համար բազմաթիվ պատճառներ կարելի է նշել: Մեր վերլուծաբանների մեկնաբանությունների հիմքում Ադրբեջանի իշխանությունների ընդդիմադիր շրջանակների արտահայտած զայրույթն է, մինչդեռ այս դեպքում մեզ համար հիմք պիտի ծառայի Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը: Եթե Ադրբեջանի իշխանություններն այդ կամուրջների կառուցմանը ոչ միայն շատ հանգիստ, այլ գոհունակությամբ են վերաբերվում ու հայտարարում են, որ այն իրականացվում է երկու երկրների համաձայնագրի շրջանակներում, այդտեղ որեւէ հայանպաստ գործոն չի կարող գոյություն ունենալ: Նաեւ որեւէ հիմք չկա համոզվելու, որ տարածաշրջանում լայնածավալ զորավարժություններ անցկացնող ու նույնիսկ Երեւանի կապակցությամբ հավակնություններ ունեցող մեր թշնամի երկիրը միեւնույն ժամանակ այնքան թույլ է, որ լռությամբ համաձայնում է Իրանն Արցախին կապող կամուրջների կառուցմանը: Ի դեպ, ուշագրավ է նաեւ այդ կապակցությամբ Բաքվում Իրանի դեսպանատան տարածած հայտարարությունը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ Իրանն այդ կամուրջները կառուցում է ոչ թե «ԼՂ-ի զավթված տարածքների, այլ «Ադրբեջանի Հանրապետության տարածքների» ուղղությամբ, եւ Իրանն այդ տարածքներն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ի դեպ, 2016 թ.-ի համաձայնագրում վեց անգամ ընդգծվում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» հարցը: Թե ինչ է շահում Ադրբեջանն այդ համաձայնագրի գործադրումից, դժվար չէ գուշակել: Խուդաաֆերինի ու Քիզ Քալասիի ջրամբարտակները, որտեղ, ի դեպ, իրականացվում են շինարարական աշխատանքները, գտնվում են Արցախի ազատագրված տարածքներում, ինչը նշանակում է Ադրբեջանը զրկվել է ջրային այդ երկու ռեսուրսներն օգտագործելու հնարավորությունից: 2016 թ.-ի համաձայնագրով Իրանը միայնակ օգտագործում է այդ ջրային ռեսուրսները եւ պարտավորվում է ջրային ռեսուրսներից ու արտադրված էլեկտրաէներգիայից բաժին չհանել երրորդ կողմին (Արցախին): Դրա դիմաց նույն չափով Իրանը Արաքս գետի ստորին բաժնում, որտեղից անցնում է Իրան-Ադրբեջան սահմանագիծը, ջրաբաժին է հատկացնում Ադրբեջանին: Այլ խոսքով` Ադրբեջանը վերականգնում է Արաքս գետում կորցրած ջրի բաժինը, որն իրականում եւ համաձայն միջազգային իրավունքի` պատկանում է Արցախի Հանրապետությանը: Իհարկե, այս կապակցությամբ Իրանին մեղադրելու որեւէ հիմքեր չկան: Ինչպես արդեն նշեցի, դեռ 2007 թ.-ին ու Ադրբեջանից առաջ Իրանն Արաքս գետի վրա էլեկտրակայան կառուցելու համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ: Դժվար չէ գուշակել, թե ինչո՞ւ այդ համաձայնագիրը հենց այնպես էլ կյանքի չկոչվեց, ու Իրանի խորհրդարանը դրան իր համաձայնությունը տվեց միայն 11 տարի անց` 2018 թվականին, Ադրբեջանի հետ նման համաձայնագիր ստորագրելուց հետո:

– Ինչպես բացատրել իրանական կողմի վերջին տեղաշարժերը եւ դրանք ինչ առնչություն կարող են ունենալ հայ-իրանական հարաբերությունների եւ մասնավորապես` Արցախի հարցի շուրջ վերջին զարգացումների հետ:

– Մինչ հարցին պատասխանելը, պիտի հավելեմ, որ ինչպես պարզ է դառնում լրահոսից, Իրանի ու Ադրբեջանի միջեւ 2016 թ.-ի համաձայնագիրը ամբողջությամբ չի գործադրվել: Իրենց ադրբեջանցի պաշտոնակիցների հետ հանդիպումների ժամանակ իրանցի պաշտոնատարները շատ հաճախ նշում են Խուդաաֆերինի ու Քիզ Քալասիի նախագծերի իրագործման անհրաժեշտության մասին: Ի դեպ, ինչպես պարզվում է լրահոսից, հիշյալ նախագծի շրջագծում իրականացվող աշխատանքներն առնվազն վերջին ամիսներին դադարեցված են եղել: Անցած նոյեմբերին ԻԻՀ նախագահ Ռոհանիի ներկայությամբ գումարված Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգի վարչական խորհրդի նիստում Իրանի Իսլամական խորհրդարանում Խուդաաֆերինի տարածքի պատգամավոր Ալլահղոլի Ղոլիզադեն դժգոհություն է արտահայտել առ այն, որ ֆինանսական խնդիրների պատճառով Խուդաաֆերինի ջրամբարտակի հարեւանությամբ աշխատանքները դադարեցված են: Նա նաեւ ակնարկ է կատարել այդ կապակցությամբ Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը եւ նշել է, որ հայկական կողմը պահանջում է, որ Իրանը նահանջի այդ տարածքից ու այդ տարածքը պատերազմական գոտի հայտարարի: Իրանի խորհրդարանի պատգամավորի հայտարարության տողատակերում կարելի է նկատել, որ շինարարական աշխատանքների դադարեցման ուղղությամբ ֆինանսական գործոնից բացի, նաեւ դերակատար է եղել հայկական կողմի արտահայտած դժգոհությունը: Հարց է ծագում, թե ինչն է Իրանին մղել, որպեսզի պատժամիջոցների ու կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված տնտեսական ծանր պայմաններում, անտեսելով հայկական կողմի դժգոհությունը, ֆինանսական հատկացումներ կատարի այս նախագծին ու հատկապես աշխատանք տանի կամուրջների կառուցման ուղղությամբ: Թեեւ չի կարելի բացառել Իսրայելում դեսպանատուն բացելու Հայաստանի ընդունած որոշման հանդեպ իրանական կողմի հայտնած բացահայտ դժգոհության դերակատարությունը, այդուհանդերձ, իմ համոզմամբ` գլխավոր պատճառն Արցախի հարցի լուծման շուրջ վերջին զարգացումներն են: Ինչպես անդրադարձել եմ իմ նախկին վերլուծություններից մեկում, Իրանի ու Ադրբեջանի միջեւ 2016 թ.-ի համաձայնագիրը ստորագրվեց այն ժամանակահատվածում, երբ մամուլում սկսվեցին քննարկվել «Լավրովյան պլանն» ու Արցախի հարցի լուծման փուլային տարբերակը: Դրան զուգահեռ մերժվեց միջնորդական ջանք իրականացնելու Իրանի առաջարկը: Հետաքրքիր զուգադիպությամբ նույն համաձայնագրի շուրջ աշխատանքները կրկին ակտիվանում են փուլային նախագիծը օրակարգում լինելու մասին Լավրովի հայտարարությունից հետո: Իսկ թե ինչու է Իրանը զգայուն փուլային տարբերակի կամ ընդհանրապես լուծման որեւէ տարբերակի հետ, որը փոփոխություն կմտցնի շուրջ երեք տասնամյակների ընթացքում ձեւավորված տարածաշրջանի աշխարհաքաղաքական ներկա պատկերում, կարծում եմ` պարզ է բոլորի համար: Գաղտնի չէ, որ Արցախի Հանրապետության հարավային սահմանը կազմող երեք տարածքների ազատագրման հարցում իր ներդրումն է ունեցել նաեւ Իրանը: Հիշյալ տարածքները հավասարապես համարվում են նաեւ Իրանի անվտանգության գոտին: Հնարավոր է, որ կամուրջների կառուցման միջոցով տարածքում իր ներկայությունն ամրապնդելով` Իրանը ցանկանում է հայկական կողմին հասկացնել, որ թույլ չի տալու ներկա ստատուս քվոյում այնպիսի խոշոր փոփոխություն` ներառյալ ազատագրված տարածքների վերադարձ, որը կվտանգի իր ազգային շահերը:  

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Բանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք՝ ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ. Փաշինյան Արյունալի բախումներ, պատերազմներ չենք տեսնում և չենք տեսնի Ադրբեջանում.ԱլիևԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել Հայաստանը չի նախատեսում անջատել ռուսական հեռուստաալիքները. РИА НовостиԳիտնականները ուղեղի տասնյակ աննորմալություններ են հայտնաբերել նյարդային անորեքսիայի ժամանակՓաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)Չարագործները տրոյացի են տարածում Telegram-ի ֆինանսական ալիքների միջոցովԱնանուխի մաստակը նպաստում է քաշ հավաքելունԷյնշտեյնի՝ նախագահ Ռուզվելտին ուղղված պատմական նամակը կարող է վաճառվել 4 մլն դոլարովՄարմելադը մաքրում է օրգանիզմըForbes-ը հայտնել է՝ ով է աշխարհում ամենահարուստ կին երաժիշտըWhatsApp-ն այժմ կարող է պահպանել «սևագիր» հաղորդագրություններըՆախագահներին հրավիրելով բանավեճի՝ Նիկոլը կրկնեց Թուրքիայի ձեռագիրը.Armenian info«Սուրբ Ծննդյան օրակարգն» ավելի կարևոր էր քան Լավրովի հետ զրույցը․ Զախարովան՝ գերմանական ԶԼՄ-ների մասինԱվստրալիայի կառավարությունը մինչև 16 տարեկան երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերիցՎարազդատ Լալայանը` «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող Հայտնի են մարզաշխարհի տարվա լավագույնների անուններըՃի՞շտ եմ հասկանում, որ երեք նախագահները վերջնականորեն և անշրջելիորեն հրաժարվում են հրապարակային բանավեճից. ՓաշինյանԱռաջարկվում է լրացուցիչ հավաստագրման չափորոշիչներ սահմանել Երևանում տաքսի ծառայություն իրականացնողների համարՆախատոնական «կտեր» եւ նախընտրական ինտրիգներ«Եթե ​​դու ինձ թողնես Չեչնիան, ես քեզ կթողնեմ Հայաստանը»․ համացանցում քննարկում են «Plus rien ne m՛étonne» երգըԿայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույցԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումՍիրիայի իշխանությունները կքննարկեն ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքը, ալկոհոլը և կանանց դրեսսկոդըԷյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 1000-ից ավելի մարդԱլիևն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը«Կա մեկ այլ տարբերակ՝ տապալելով այս ռեժիմը, մենք կհասնենք ընտրությունների». ԶուրաբիշվիլիԱղբահանության վճարը կհաշվարկվի ոչ թե անձերի քանակով, այլ քմ-երով. փոխքաղաքապետՊուտին-Փաշինյան առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ. ՊեսկովՆախագահները ճիշտ արեցին՝ հրաժարվեցին Նիկոլի հետ բանավեճի հրավերից, պատրաստ եմ, թող լայաղ անի, գա․ Աշոտյան (տեսանյութ)Որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստիճանը կնվազիԲԴԽ նախագահն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՈւկրաինայում ընդդիմադիր կուսակցության ղեկավարը հայտարարել է՝ Զելենսկին փորձում է կաշառել Սլովակիայի վարչապետինՎայր եմ դնում ավագանու մանդատս. Գրիգոր ՀարությունյանՏիգրան Ավինյանն Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով պարտվել է. փաստաբանՀՖՖ-ն միլիոններ է պարտք Ռուբեն Հայրապետյանին․ փաստաբանՌուսաստանում հայտնել են՝ երբ են ստուգելու միգրանտ երեխաների ռուսաց լեզվի իմացությունըԱզգային դաշտում պայքարած տղերքին բանտարկում են, ֆաշիստական կազմակերպություններին՝ աջակցում ու ֆինանսավորում. ՍումբուլյանՀին ավտոբուսներին կփոխարինեն 2 անգամ ավելի տեղատարողությամբ «Ժոնգ տոնգ»-ները․ ԳալջյանՆիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ ԴեմոյանԵթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին. Փաշինյանը՝ նախկին նախագահներինՌԴ նախագահը կմասնակցի Փաշինյանի նախագահությամբ անցկացվելիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին78-ամյա Բիլ Քլինթոնը հոսպիտալացվել էԱլբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծինԷրդողանը կայցելի Սիրիա մեծ պատվիրակությամբ. HürriyetՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԹրամփը քննադատել է Բայդենին․ CNNՄիջերկրական ծովում ռուսական նավ է խորտակվել. կան անհետ կորածներԱյսօր և վաղը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիՀամոզված եմ՝ կշարունակենք զարգացնել պաշտպանական համագործակցությունը․ Պապիկյանը՝ Ֆրանսիայի ԶՈւ նախարարին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top