Միշուստին. Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն աստիճանաբար կայունանում է
Արխիվ 16-20Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն աստիճանաբար կայունանում է, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Այսօր առաջին օրն է, երբ դուրս գրվածների թիվն ավելին է, քան վարակվածներինը: Դա լավ նորություն է, և, հնարավոր է, մենք անցում ենք կատարում առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության բարձր կետից: Դա ցույց է տալիս, որ իրավիճակն աստիճանաբար կայունանում է՝ հատկապես Մոսկվայում, որն առաջինը բախվեց նոր վարակին», - ասել է ՌԴ կառավարության ղեկավարը:
Միշուստինն ավելացրել է, որ սա թույլ կտա թեթևացնել առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը:
Նա ներկայացրել է տվյալներ. կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում երկրում ավելի քան 164 հազար մահճակալ են առանձնացրել, այդ թվում՝ 24 հազար 700-ն ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքներում: