«Պետք է ազատվել Մխիթարյանից և Մուստաֆիից ու բավարարել Օբամեյանգի պահանջները»․ «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ
Արխիվ 16-20«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Չառլի Նիկոլասը, որը լոնդոնյան ակումբում հանդես է եկել 1983-1988թթ․, խոսել է հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին թիմում պահելու անհրաժեշտության մասին: Նա նշել է, որ «զինագործները» պետք է հրաժարվեն կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններից, որը հիմա վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում»:
«Եթե գումար չկա, դուք պետք է վաճառեք, որպեսզի վերականգնվեք: Դուք կարող եք ազատվել Մխիթարյանից և Մուստաֆիից: Ստացված գումարը պետք է հատկացնել Օբամեյանգի ցանկություններն ու պահանջները բավարարելուն: Հարկավոր է բաց թողնել այն ֆուտբոլիստներին, որոնք հարկավոր չեն թիմին, կան նաև լավ երիտասարդներ, որոնց պետք է շանս տալ: Միայն այդպես է հնարավոր մրցակցել Պրեմիեր լիգայի լավագույն քառյակ մտնելու համար»,- Նիկոլասի խոսքերը մեջբերում է Forzaroma․info-ն: