La Gazzetta dello Sport․ Մխիթարյանը կարող է որոշիչ դեր ունենալ Ա սերիայի վերջնական հատվածում
Արխիվ 16-20Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականն իր հերթական համարում անվանել է Ա սերիայի այն ֆուտբոլիստներին, ովքեր կարող են կարևոր դերակատարություն ունենալ մրցաշարի եզրափակիչ հատվածում:
Լրատվամիջոցը նշել է, որ այդպիսի կարգավիճակ ունեն ոչ միայն առաջատար եռյակում գտնվող «Յուվենտուսի», «Լացիոյի» ու «Ինտերի» առանցքային ֆուտբոլիստները՝ համապատասխանաբար Կրիշտիանու Ռոնալդուն, Չիրո Իմոբիլեն և Ռոմելու Լուկակուն, այլև Աարոն Ռեմսին («Յուվենտուս»), Խոակին Կորեան («Լացիո»), Ստեֆանո Սենսին («Ինտեր»), Ռուսլան Մալինովսկին («Ատալանտա»), Հենրիխ Մխիթարյանը («Ռոմա»), Ֆաբիան Ռուիսը («Նապոլի») ու Հական Չալխանողլուն («Միլան»):
Հավելենք, որ «Ռոման» վաստակած 45 միավորով զբաղեցնում է աղյուսակի 5-րդ հորիզոնականը: Մխիթարյանն ընթացիկ առաջնությունում անցկացրած 13 մրցավեճում (8 անգամ է հայտնվել մեկնարկային կազմում) դարձել է 6 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: