ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԱՊԻ ՕՂԱԿՆ ԷԼ ԱՎԵԼԻ Է ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Ով չի գնահատում իր անցյալը, ապագա ունենալ չի կարող. Արտակ Զաքարյան Խնջույքների ժամանակ սիրտը պաշտպանելու համար ալկոհոլի վրայից պետք է ջուր խմել. The Conversation Բանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք՝ ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ. Փաշինյան Արյունալի բախումներ, պատերազմներ չենք տեսնում և չենք տեսնի Ադրբեջանում.Ալիև Հայաստանը չի նախատեսում անջատել ռուսական հեռուստաալիքները. РИА Новости Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ) Անանուխի մաստակը նպաստում է քաշ հավաքելուն Մարմելադը մաքրում է օրգանիզմը ՀԱՅՏՆԻ ԵՆ ԴԱՐՁԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Երևանում 24-ամյա աղջիկը բենզին է լցրել ու հրկիզելով սպանել իրենից հեռացած ընկերոջը՝ ցանկանալով նրան «վերացնել աշխարհի երեսից»

Արխիվ 16-20

24-ամյա Ալլա Ս.-ն (անունը փոխված է) 2008 թվականի օգոստոսից մտերիմ և ինտիմ հարաբերությունների մեջ էր Վարդան Ս.-ի (անունը փոխված է) հետ:

2008 թվականի օգոստոսի 22-ին Վարդանը միակողմանիորեն խզել է կապը Ալլայի հետ: Վերջինս փորձել է տարբեր սպառնալիքներով ազդել Վարդանի վրա, ստիպել, որ նա վերականգնի իրենց կապը, բայց Վարդանը չի համաձայնել:

Ալլան որոշել է վրեժխնդիր լինել: Առանց երկար սպասելու՝ հաջորդ օրը՝ օգոստոսի 23-ին, նախապես պլաստիկե երկու տարաների մեջ բենզին է լցրել ու ժամը 18-ի սահմաններում գնացել է Երևանի Ա. Խաչատրյան փողոցի շենքերից մեկի այն բնակարան, որտեղ շինարարական աշխատանքներ էր կատարում Վարդանը:

Ալլան նույն բնակարանում աշխատողներից մեկին խնդրել է Վարդանին կանչել աստիճանահարթակ: Երբ Վարդանը դուրս է եկել 9-րդ հարկի աստիճանահարթակ, Ալլա Ս.-ն, ըստ դատական ակտի, ցուցաբերելով առանձին դաժանություն, սպանության դիտավորությամբ Վարդանի վրա է լցրել բենզինը ու հրկիզել է նրան:

Մաշկածածկույթի 80 տոկոսի այրվածքների հետևանքով զարգացած ինտոքսիկացիայից Վարդանը 2008 թվականի օգոստոսի 31-ին հիվանդանոցում մահացել է:

Ալլա Ս.-ին մեղադրանք է առաջադրվել առանձին դաժանությամբ դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Ալլա Ս.-ն այս մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե 2008 թվականի մայիսին ծանոթացել է Վարդանի հետ վերջինիս քրոջ միջոցով:

2008 թվականի հունիսից մտերմացել է Վարդանի հետ: Ինքը ծանոթ է եղել Վարդանի մոր հետ և պատրաստվում էր ամուսնանալ Վարդանի հետ: Բայց Վարդանի հետ հարաբերությունները լարվել են նրա քրոջ պատճառով:

2008 թվականի օգոստոսի 22-ին ինքը Պռոշյան փողոցում հանդիպել է Վարդանին, զրուցել են, ինքը հասկացել է, որ Վարդանը որոշել է վերջ դնել իրենց հարաբերություններին: Այդ գիշեր մտածել է, որ պետք է մեկ անգամ էլ հանդիպի Վարդանին՝ պարզելու համար՝ նա ցանկանո՞ւմ է շարունակել իրենց հարաբերությունները:

Մտադրվել է, որ բացասական պատասխան ստանալու դեպքում բենզինը լցնելու է Վարդանի վրա, որ վախեցնի նրան, «ուշքի բերի ու սթափեցնի»:

Օգոստոսի 23-ի կեսօրին նախապես ձեռք  բերած 3 լիտր բենզինը լցրել է երկու պլաստիկե տարաների մեջ ու գնացել է այն բնակարան, որտեղ Վարդանը վերանորոգման աշխատանքներ էր կատարում: Շենքի մուտքում իր հեռախոսով զանգել է Վարդանի գործընկերոջը, նրան կանչել է երկրորդ հարկի աստիճանահարթակ: Երբ վերջինս եկել է, ինքը հարցրել է՝ Վարդանն իրեն սիրո՞ւմ է, թե՞ չէ: Ընկերը պատասխանել է, թե դժվար հարց է, չի կարող պատասխանել, ու բարձրացել է իններորդ հարկ:

Մտածելով, որ Վարդանը ընկերոջից իմանալով իր այցելության մասին, կփոխի դիրքորոշումը, քիչ հետո նորից զանգել է այդ նույն ընկերոջը, ասել է՝ եթե Վարդանը նրա կողքին է, ինքը ցանկանում է  տեսնել նրան: Ինքը լսել է Վարդանի ձայնը, որն ասում էր, թե չի ցանկանում տեսնել կամ լսել իրեն:

Ինքը հուսահատվել, բարձրացել է իններորդ հարկ՝ ցանկանալով դեմ առ դեմ հանդիպել Վարդանին ու խոսել: Երբ հասել է վերանորոգվող բնակարանի դռանը, լսել է Վարդանի ձայնը՝ նա իր հասցեին հայհոյում էր:

Նույն բնակարանում մեկ այլ աշխատողի միջոցով Վարդանին կանչել է աստիճանահարթակ: Երբ Վարդանը դուրս է եկել, ինքը բենզինի տարաներից մեկի բենզինը լցրել է Վարդանի գոտկատեղին: Հետո իր վիրավորվածության աստիճանը ցույց տալու համար Վարդանին ցույց է տվել ձեռքի լուցկին ու ասել է. «Զգա կյանքի քաղցրությունը, որը սպանեցիր իմ մեջ, բայց ես դա չեմ անի»: Այդ պահին Վարդանը իր կրակայրիչով այրել է ինքն իրեն… Ինքը չի տեսել՝ նա որտեղից հանեց կրակայրիչը: Վարդանը սկսել է բոցերի մեջ բղավել ու մտել է բնակարան: Ինքը վախեցել, իջել է իններորդ հարկից, քայլել է Մերգելյանի այգու մոտով: Հետո գնացել է իրենց բնակարան, փոխել է  շորերը, հավաքել է իրերը, որ մեկնի Վրաստան, որտեղ գտնվում էր իր մայրը: Տաքսիով գնացել է ավտոկայան, բայց երթուղային տաքսի չլինելու պատճառով գնացել է Առագաստ սրճարանի մոտակայք՝ գրավատուն փնտրելու, որ ոսկեղենը գրավ դնի ու տաքսիով մեկնի Վրաստան…

Ալլա Ս.-ն պնդել է, որ ինքը Վարդանին սպանելու մտադրություն չի ունեցել, միայն ցանկացել է նրան վախեցնել…

Տուժողի իրավահաջորդը՝ Վարդանի մայրը, հայտնել է, որ Վարդանն իրեն ծանոթացրել էր Ալլայի հետ: Դեպքից հետո հիվանդանոցում սկզբնական շրջանում Վարդանի գիտակցությունը տեղն էր, նա պատմել է, որ Ալլան է բենզինը լցրել ու այրել: Նույնը Վարդանը հայտնել է նաև քրոջը: Միաժամանակ Վարդանը խնդրել է Ալլայի արածի վերաբերյալ ոստիկաններին  չհայտնել…

Որդու մահից հետո հանդիպել է Վարդանի նախկին ընկերուհիներից մեկին, ով աշխատում էր դեպքի վայրի մոտ՝ խանութում: Նա ասել է, որ դեպքի օրը, ժամը 18-ի սահմաններում խանութ է մտել մի աղջիկ, ցույց է տվել ձեռքի լուցկին ու ասել է, թե վառել է Վարդանին, որը ներկա պահին վառվում է: Նա ասել է, թե Վարդանին վառել է, որ «վերացնի աշխարհի երեսից»:

Վարդանի քույրը հայտնել է, որ դեպքից հետո իրեն զանգել ու դեպքի վայր բնակարան է կանչել եղբոր գործընկերը:

Եղբայրը մերկ վիճակում լոգարանում էր, նա թույլ չէր տալիս, որ որևէ մեկը մտնի ներս, բայց ինքը նրա կամքին հակառակ ներս է մտել ու տեսել է նրան՝ վաննայի մեջ նստած: Եղբայրն ասել է, թե Ալլան է բենզին լցրել ու այրել, բայց մանրամասները չի հայտնել: Ինքը զանգել է շտապօգնություն, եղբորը տեղափոխել են հիվանդանոց: Եղբայրը, քանի դեռ գիտակցությունը տեղն էր, ոստիկաններին չէր ասում, որ Ալլան է այրել, եղբայրն իրեն ասել է, թե խղճում է Ալլային, չի ուզում, որ նա «նստի»…

Դատարանը Ալլա Ս.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և դատապարտել է 9   տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2008 թվականի օգոստոսի 24-ից:

Վերաքննիչ քրեական դատարանը դատավճիռը թողել է անփոփոխ:






ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԱՊԻ ՕՂԱԿՆ ԷԼ ԱՎԵԼԻ Է ԿԱՐԵՎՈՐՎԵԼՈվ չի գնահատում իր անցյալը, ապագա ունենալ չի կարող. Արտակ ԶաքարյանԽնջույքների ժամանակ սիրտը պաշտպանելու համար ալկոհոլի վրայից պետք է ջուր խմել. The ConversationԲանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք՝ ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ. Փաշինյան Արյունալի բախումներ, պատերազմներ չենք տեսնում և չենք տեսնի Ադրբեջանում.ԱլիևԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել Հայաստանը չի նախատեսում անջատել ռուսական հեռուստաալիքները. РИА НовостиԳիտնականները ուղեղի տասնյակ աննորմալություններ են հայտնաբերել նյարդային անորեքսիայի ժամանակՓաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)Չարագործները տրոյացի են տարածում Telegram-ի ֆինանսական ալիքների միջոցովԱնանուխի մաստակը նպաստում է քաշ հավաքելունԷյնշտեյնի՝ նախագահ Ռուզվելտին ուղղված պատմական նամակը կարող է վաճառվել 4 մլն դոլարովՄարմելադը մաքրում է օրգանիզմըForbes-ը հայտնել է՝ ով է աշխարհում ամենահարուստ կին երաժիշտըWhatsApp-ն այժմ կարող է պահպանել «սևագիր» հաղորդագրություններըՆախագահներին հրավիրելով բանավեճի՝ Նիկոլը կրկնեց Թուրքիայի ձեռագիրը.Armenian info«Սուրբ Ծննդյան օրակարգն» ավելի կարևոր էր քան Լավրովի հետ զրույցը․ Զախարովան՝ գերմանական ԶԼՄ-ների մասինԱվստրալիայի կառավարությունը մինչև 16 տարեկան երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերիցՎարազդատ Լալայանը` «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող Հայտնի են մարզաշխարհի տարվա լավագույնների անուններըՃի՞շտ եմ հասկանում, որ երեք նախագահները վերջնականորեն և անշրջելիորեն հրաժարվում են հրապարակային բանավեճից. ՓաշինյանԱռաջարկվում է լրացուցիչ հավաստագրման չափորոշիչներ սահմանել Երևանում տաքսի ծառայություն իրականացնողների համարՆախատոնական «կտեր» եւ նախընտրական ինտրիգներ«Եթե ​​դու ինձ թողնես Չեչնիան, ես քեզ կթողնեմ Հայաստանը»․ համացանցում քննարկում են «Plus rien ne m՛étonne» երգըԿայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույցԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումՍիրիայի իշխանությունները կքննարկեն ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքը, ալկոհոլը և կանանց դրեսսկոդըԷյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 1000-ից ավելի մարդԱլիևն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը«Կա մեկ այլ տարբերակ՝ տապալելով այս ռեժիմը, մենք կհասնենք ընտրությունների». ԶուրաբիշվիլիԱղբահանության վճարը կհաշվարկվի ոչ թե անձերի քանակով, այլ քմ-երով. փոխքաղաքապետՊուտին-Փաշինյան առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ. ՊեսկովՆախագահները ճիշտ արեցին՝ հրաժարվեցին Նիկոլի հետ բանավեճի հրավերից, պատրաստ եմ, թող լայաղ անի, գա․ Աշոտյան (տեսանյութ)Որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստիճանը կնվազիԲԴԽ նախագահն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՈւկրաինայում ընդդիմադիր կուսակցության ղեկավարը հայտարարել է՝ Զելենսկին փորձում է կաշառել Սլովակիայի վարչապետինՎայր եմ դնում ավագանու մանդատս. Գրիգոր ՀարությունյանՏիգրան Ավինյանն Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով պարտվել է. փաստաբանՀՖՖ-ն միլիոններ է պարտք Ռուբեն Հայրապետյանին․ փաստաբանՌուսաստանում հայտնել են՝ երբ են ստուգելու միգրանտ երեխաների ռուսաց լեզվի իմացությունըԱզգային դաշտում պայքարած տղերքին բանտարկում են, ֆաշիստական կազմակերպություններին՝ աջակցում ու ֆինանսավորում. ՍումբուլյանՀին ավտոբուսներին կփոխարինեն 2 անգամ ավելի տեղատարողությամբ «Ժոնգ տոնգ»-ները․ ԳալջյանՆիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ ԴեմոյանԵթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին. Փաշինյանը՝ նախկին նախագահներինՌԴ նախագահը կմասնակցի Փաշինյանի նախագահությամբ անցկացվելիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին78-ամյա Բիլ Քլինթոնը հոսպիտալացվել էԱլբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծինԷրդողանը կայցելի Սիրիա մեծ պատվիրակությամբ. HürriyetՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԹրամփը քննադատել է Բայդենին․ CNN
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top