Երևան Մոլը և Դալմա Գարդեն մոլը մարտի 16-23-ը ժամանակավորապես չեն գործելու
Արխիվ 16-20Կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված՝ Երևանում գործող առևտրի կենտրոններից երկուսը՝ Երևան Մոլը և Դալմա Գարդեն մոլը մարտի 16-23-ը ժամանակավորապես չեն գործելու։ Այս մասին տեղեկանում ենք առևտրային կենտրոնների ֆեյսբուքյան էջերից:
Երևան Մոլում կգործի միայն Քարֆուր սուպերմարկետը՝ սննդամթերքի և այլ անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը չսահմանափակելու նպատակով։
Վերաբացման կամ անհրաժեշտության դեպքում փակ լինելու ժամկետի երկարաձգման մասին կտեղեկացվի ավելի ուշ։