Մի շարք ավիաընկերություններ չեղարկել են չվերթները դեպի Երևան
Արխիվ 16-20«Զվարթնոց» օդանավակայանում աշխատանքներն իրականացվում են բնականոն հունով, սակայն նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով մի շարք ավիաընկերություններ չեղարկել են չվերթները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:
«Ryanair» ավիաընկերությունը՝ Երևան-Միլան, Երևան-Հռոմ, «Արմենիա» ավիաընկերությունը ՝Երևան-Լիոն, Երևան-Թել Ավիվ չվերթները չեղարկել են: «Qatar Airways»-ը Դոհա-Երևան, «Բելավիա»-ն՝ Մինսկ-Երևան, «Fly Dubai» ընկերությունը՝ Դուբայ-Երևան, և «Pegas Fly»-ը Սոչի-Երևան չվերթները նախատեսում են չեղարկել»,-շեշտեց Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, որ օդանավակայանում այս օրերին հատուկ հսկողություն է իրականացվում: