ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ՓԱԽՉՈՒՄ ԵՆ ԾԱՂԿԱՁՈՐԻՑ
Արխիվ 16-20Թեեւ ՀՀ վարչապետը եւ նրա թիմը փորձում են վստահեցնել հանրությանը, որ մասնավորապես Ծաղկաձորում (որտեղ տեղակայվել եւ մեկուսացվել են կորոնավիրուսով հիվանդ եւ կասկածվող քաղաքացիները) ամեն ինչ խաղաղ է, սակայն իրականում, ըստ տեղի աղբյուրների, այդպես չէ: Այսպես, նախօրեին մեծ թվով դրսի եւ հայաստանյան զբոսաշրջիկներ թողել են հանգիստը եւ լքել հանգստյան գոտին: Իսկ դա առաջացրել է զբոսաշրջային բիզնեսով զբաղվողների եւ տեղի բնակիչների խիստ զայրույթը, որոնք առանց այդ էլ անհանգստացել էին՝ կորոնավիրուսով կասկածվողներին իրենց քաղաք բերելու համար:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ