Ռուսաստանում թափառող շներին վախեցնելու նպատակով հրացանով կրակած տղամարդը կրակել է 7-ամյա աղջնակի գլխին
Արխիվ 16-20ՌԴ կազմի մեջ մտնող Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետությունում ստուգում է սկսվել տեղի բնակչի կողմից 7-ամյա աղջնակի գլխին արձակված կրակոցից հետո: Այս մասին, ինչպես հայտնում է lenta.ru-ն, հաղորդվում է ՌԴ ՔԿ տարածաշրջանային քննչական գլխավոր վարչության կայքում:
Քննության համաձայն` փետրվարի 13-ի երեկոյան Զալուկոկոաժե բնակավայրի 48-ամյա բնակիչը որսորդական հրացանով օդ է կրակել թափառող շներին վախեցնելու համար: Սակայն փամփուշտներից մեկը դիպել է 7-ամյա աղջնակի գլխին, որը մոր ուղեկցությամբ անցնելիս է եղել այդ տարածքով:
Երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատության է ենթարկվել:
Այժմ քննիչները պարզում են կատարվածի բոլոր հանգամանքները: