Չինաստանի քաղաքացիների համար Հայաստան մուտքի վիզայի ազատ ռեժիմը երկու ամսով կասեցվում է. Ավինյան
Արխիվ 16-20ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.
«Հարգելի հայրենակիցներ,
Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1֊ից մինչ մարտի 31֊ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը կասեցվում է»: