27-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ՏՈՒԺՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ, ԲԱՅՑ ԱՄԻՍՆԵՐ ԱՆՑ ՔՐԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵԼ Է
Արխիվ 16-20«Իրավունքը» անդրադարձել էր ՀՀ քննչական կոմիտեում 132 հոդվածի առաջին մասով (մարդու թրաֆիքինգ) հարուցված քրեական գործին: Խոսքը Շիրակի մարզում 27-ամյա աղջկան դեռ մանկությունից տարիներ շարունակ աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու աղմուկ հանած պատմության մասին է: Նա այս գործով տուժող է ճանաչվել: Տուժածը դեռ գտնվում էր ապաստարանում` հոգեբանորեն ճնշված վիճակում: Արդյոք առերեսվե՞լ են տուժողն ու շահագործողը, զոհի փաստաբանը դեռ ամիսներ առաջ ասել էր. «Դեռ ոչ, բայց, ամենայն հավանականությամբ, սպասվում է»:
Եվ ահա երեկ տուժող ճանաչված թրաֆիքինգի զոհ աղջնակի փաստաբանից տեղեկացանք, որ առերեսումից հետո եւ մի շարք քննչական գործողություններից հետո քրեական գործը կարճվել է: Թե ի՞նչ հիմքով, փաստաբանը նկատեց. «Ապացույցների բավարար չլինելու հիմքով: Բայց հարց է առաջանում. պաշտպանյալս օրենքով տուժող էր ճանաչվել, էլ ինչ ապացույց էր պահանջվում»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ