Ինչ են հասկացնում միլիարդատեր Սամվել Կարապետյանին «Դալմա Գարդեն մոլի» մասով «Իրավունք»
Արխիվ 16-20«Իրավունք» թերթը գրում է.
«Օրեր առաջ կայծակնային արագությամբ տեղեկություններ տարածվեցին, թե «Դալմա Գարդեն մոլ» առեւտրի կենտրոնում ցնցումներ են եղել: Ահազանգի հետքերով ԱԻՆ-ից դեպքի վայր էին ժամանել: Իսկ մինչ փրկարարների ժամանումը, առեւտրի կենտրոնից տարհանել էին աշխատակիցներին եւ հաճախորդներին:
«Իրավունքի» աղբյուրների պնդմամբ՝ տեղի ունեցածը պարզապես լավ սարքած շոու էր, որի նպատակը մեկն էր՝ վերեւներից փորձում են «Դալմա Գարդեն մոլ»-ի սեփականատեր «Տաշիր Գրուպ» ընկերությանն ինչ-որ բան հասկացնել, իսկ աշխատողներին հորդորում՝ նոր աշխատանք փնտրել»:
Մանրամասն՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում