Լուկաշենկոն պաշտոնից ազատել է Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին
Արխիվ 16-20Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղարի պաշտոնից Ստանիսլավ Զասին ազատելու մասին հրամանագիրը: Վերջինս անցել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր աշխատանքին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով բելառուս առաջնորդի մամլո ծառայության հաղորդագրությունը:
«Գեներալ լեյտենանտ Ստանիսլավ Զասը ազատվել է Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղարի պաշտոնից՝ կապված այլ աշխատանքի անցնելու հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020-ի հունվարի մեկից ռոտացիոն կարգով անցնում է Բելառուսի ներկայացուցչին: