Դեկտերբերի 31-ին շուրջ 350 հայ զբոսաշրջիկ, ովքեր որոշել էին Վրաստանում Նոր տարին դիմավորել՝ կանգնել են փաստի առաջ
Արխիվ 16-20Iravunk.com-ին հասած տեղեկությունների համաձայն ՀՀ-ում գործող տուրիստական ընկերություններից մեկը դեպի Վրաստան Ամանորյա փաթեթեները բարով-խերով, այսպես ասած, ռասխոդ անելուց հետո, ձեռքերը լվացրել ու մի կողմ է քաշվել: Մասնավորապես, ըստ տեղեկությունների դեկտերբերի 31-ին 350 հայ զբոսաշրջիկ, ովքեր վստահելով տվյալ ընկերությանը որոշել էին Վրաստանում Նոր տարին դիմավորել՝ կանգնել են փաստի առաջ: Ավելի ստույգ, վերջիններս հասնելով տեղ հասկացել են, որ չկա ոչ հյուրանոց, ոչ ամոնորյա ընթրիք:
Մանրամասները այս պահին ճշտվում են: