45 միլիոն բնակչություն ունեցող Իսպանիայում 400.000 քաղաքական գործիչ կա. Արարատ Ղուկասյան
Արխիվ 16-20Վալենսիայի հայ համայնքի ղեկավար Արարատ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Մինչև 2015 թվականը, Իսպանիայի խորհրդարանում (Congreso de los Diputados), կար ընդամենը 5 կուսակցություն, որոնցից մշտապես մեծամասնություն էին կազմում երկուսը՝ Սոցիալիստական և Ժողովրդական կուսակցությունները։ Հենց այս վերջիններիս սիստեմատիկ կոռուպցիայի և պաշտոնական դիրքերի չարաշահման հետևանքով, հիմա խորհրդարանում 23 կուսակցություն կա։ Այս քաոսի պատճառով էլ արդեն մոտ 2 տարի է, երկիրը կառավարություն չունի։
Քաղաքականությամբ փող դիզելու մշակույթը դեռ իր մահկանացուն չի կնքել այս երկրում, դրա համար էլ 45 միլիոն բնակչություն ունեցող Իսպանիայում 400.000 քաղաքական գործիչ կա, ի տարբերություն, ասենք, Գերմանիայի, որտեղ մոտ 90 միլիոն բնակչության համար ընդամենը 200.000 քաղաքական գործիչ կա, և հասարակության կարծիքով, սա էլ է շատ։
Քանի դեռ քաղաքականությունը, ասել է թե՝ ոչինչ չանելն, ավելի գայթակղիչ է, քան, ասենք, մասնագիտական աշխատանքը, արվեստը կամ գիտությունը, երկրները դոփելու են իրենց տեղերում՝ աղքատության բարձր ցուցանիշներով։