Ռուսական ուժերը գրավել են Բոգոյավլենկան (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական ուժերը տեսանյութ են տեղադրել Ուգլեդարի գոտում` Բոգոյավլենկայի կենտրոնում ռուսական դրոշի բարձրացման մասին: Կատրերից երեւում է, որ ռուս զինվորները չեն թաքնվում եւ հանգիստ կանգնած են շենքերից մեկի (գյուղի ամենաբարձրը) տանիքին։ Այսպիսով, նրանք չեն վախենում ո՛չ դիպուկահարներից, ո՛չ թշնամու կրակից։ Սա նշանակում է, որբնակավայրն ամբողջությամբ ռուսների ձեռքին է, թեեւ դա դեռ պաշտոնապես չի հաստատվել:
Շատ նման է, որ վերւին օրերին այս գոտում ռուսների հարձակումը Շախտերսկոյե-Նովուկրաինսկ-Բոգոյավլենկա գծում բառացիորեն ապշեցրել է ուկրաինական կողմին: Խոսքը ավելի քան 25 կիլոմետրանոց ճակատային գծող եւ երեք ուղղությամբ մոտ երկու տարի ստեղծված պաշտպանության խորը ճեղքման մասին է, երբ նման մասշտաբային հարձակողական օպերացիա ողջ պատերազմի ընթացքում չէր ֆիքսվել:
Ինչ վերաբերում է բուն այս հարձակման էությանը, ապա ներկա պահին Շախտերսկոյե-Նովուկրաինսկ-Բոգոյավլենկա հատվածը (քարտեզում) գործնականում ռուսական վերահսկողության տակ է: Այդ թվում` դեպի այս ճակատի արեւելյան գոտի տանող կոմունիկացիաները:
Հարձակման երկրորդ փուլը կզարգանա Բոգատիր-Կոնստանտինոպոլ-Դաչնոյե ուղղություն` Կուրախովոյի ողջ գոտին հարավից շրջանցելու համար: Թեեւ միաժամանակ հնարավոր է նաեւ հարձակում Վելիկոայա Նովոսելկայի թիկունք:
Ռուսական ուժերն արդեն Պոկրովսկի ուղղությամբ գրավել են նաեւ Սելիդովոն, եւ արդեն իսկ ընթանում է դոպի հարավ հարձակում` Կուրախովոյի գոտին ամբողջական շրջապատման մեջ վերցնելու համար: